Երևան

Ազատ TV-ն լուսաբանում է Երևանի նորությունները՝ քաղաքային զարգացումների, վարչական որոշումների և մշակութային իրադարձությունների մասին։

  • Օպերային հարակից տարածքը վերականգնվելու է իր բնորոշ կերպարով

    Օպերային հարակից տարածքը վերականգնվելու է իր բնորոշ կերպարով

    Օպերային հարակից տարածքը վերականգնվելու է իր բնորոշ կերպարով՝ սիզամարգերով և համապատասխան ծառերով, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում հողային աշխատանքներ կիրականացվեն, տարածքները կգազոնապատվեն և կբարեկարգվեն։ «Այսօր համացանցը հնարավորություն է տալիս տեսնելու Օպերայի շրջակայքի նախկին լուսանկարները, կանաչապատման ծավալները և վերականգնել դրանք։ Մենք կատարելու ենք կանաչի վերականգնման…

  • Ապամոնտաժվում են Օպերայի շենքին հարակից սրճարանները

    Ապամոնտաժվում են Օպերայի շենքին հարակից սրճարանները

    Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օեպրայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում սկսել են ապամոնտաժել շրջակա սրճարանները, դրանցից մի քանիսի գույքն արդեն իսկ հանվել է դուրս։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Տեղում է նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են, որ օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ…

  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 11-ից 12-ը

    Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 11-ից 12-ը

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, ծեծի 5, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողություն, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խոշտանգման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի…

  • Շրջանառության մեջ է դրվել ավագանու և գործադիրի հարցուպատասխանի հնարավորություն տվող նախագիծ

    Շրջանառության մեջ է դրվել ավագանու և գործադիրի հարցուպատասխանի հնարավորություն տվող նախագիծ

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է շրջանառության մեջ նոր նախագիծ դնելու մասին: «Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծ, որով ավագանու անդամները կկարողանան ավելի կանոնակարգված կերպով քաղաքապետին ներկայացնել քաղաքացիների բարձրացրած խնդիրները և հարցադրումները ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց շուրջ։ Գործող կանոնակարգը չի նախատեսում նիստի ընթացքում բարձրաձայնել…

  • Երթուղիները այսուհետ կաշխատեն անխափան. Էլբակ Թարփոշյան

    Երթուղիները այսուհետ կաշխատեն անխափան. Էլբակ Թարփոշյան

    «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղու վարորդների բողոքին, որն ուղղված է տեսախցիկների տեղադրման դեմ. «Մենք 2 մեքենայի վրա տեղադրել ենք սարքավորումներ, ինչն ընդամենը թյուրըմբռնման տեղիք է տվել: Ես հավաստիացնում եմ, որ հաջորդիվ երթուղիները կաշխատեն անխափան, քանի որ մեր մոտ նախադեպը չի եղել քաղաքային տրանսպորտի մեջ, և վարորդն ինքն,…

  • Երևանի մետրոպոլիտենը 38 տարեկան է

    Երևանի մետրոպոլիտենը 38 տարեկան է

    «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն» արդեն 38 տարեկան է: Այդ առիթով «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը շնորհավորական ուղերձ է հղել. «Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը`«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը 38 տարեկան է։ 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ մետրոյի բացման արարողությունը։ Հանդիսավոր այդ օրը շահագործման հանձնվեցին 5 կայարաններ ` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ»,…

  • Ավտոբուսների վարորդները հրաժարվել են երթուղի դուրս գալ

    Ավտոբուսների վարորդները հրաժարվել են երթուղի դուրս գալ

    Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խնդիրն այս պահին կարգավորվում է: «Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ…

  • ԿԸՀ նախագահը վերջին արտահերթ ընտրությունների հանդեպ վստահությունը կարևորագույն ձեռքբերում է համարում

    ԿԸՀ նախագահը վերջին արտահերթ ընտրությունների հանդեպ վստահությունը կարևորագույն ձեռքբերում է համարում

    ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների կարևորագույն ձեռքբերում է համարում այն, որ հանրության ու միջազգային դիտորդների կողմից անվերապահ վստահություն են վայելել:  «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում իր ելույթում: «ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Ընտրությունների ժամանակ կարևորագույն ձեռքբերում…

  • Կարեն Անտաշյանը հրաժարվում է ավագանու մանդատից

    Կարեն Անտաշյանը հրաժարվում է ավագանու մանդատից

    Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գրող Կարեն Անտաշյանը հայտարարել է Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին։ «Սիրելի ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։ Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչև վերջին պահը դիմադրում էի, բայց ցավոք, իմ հիմնական աշխատանքային և հասարակական գործունեության մեջ…

  • Շուտով Երևանում կմեկնարկի գարնանային էտը

    Շուտով Երևանում կմեկնարկի գարնանային էտը

    Մարտի 5-ից մայրաքաղաքում կմեկնարկեն գարնանային էտի աշխատանքները: Գործընթացը կիրականացվի մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած հանդիպման շրջանակում բնապահպանության վարչության պետն ու ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին են ներկայացրել այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեն  ծառերի էտի ժամանակ: «Պետք է զերծ մնանք այն մշակույթից, որն արժանացել…

  • Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը և ներկայացված էսքիզները

    Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը և ներկայացված էսքիզները

    Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ ասված է. «Պարզաբանում. Խորենացու փողոցի 13 շենքի ճակատը վերականգնվելու է նոր մոտեցմամբ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը…

  • ԿԸՀ-ն Դավիթ Զախարյանին Երևանի ավագանու նոր անդամի մանդատ է շնորհել

    ԿԸՀ-ն Դավիթ Զախարյանին Երևանի ավագանու նոր անդամի մանդատ է շնորհել

    Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

  • Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց

    Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց

    Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող Կենդանասերների նախաձեռնող խմբի պահանջը չբավարարվեց: Նրանք առավոտից հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առջև` Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով, ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետի հետ: Սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ կարող են հանդիպել միայն փոխքաղաքապետի հետ, ինչը նրանց չգոհացրեց: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետը չափազանց զբաղված է, ժամանակ…

  • Պետք է շահագրգռել բիզնեսին՝ մասնակցելու մետրոյի շինարարությանը․ Հակոբ Կարապետյան

    Պետք է շահագրգռել բիզնեսին՝ մասնակցելու մետրոյի շինարարությանը․ Հակոբ Կարապետյան

    Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի…

  • Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առջև

    Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առջև

    Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր դարձյալ բողոքում էին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում նշել են, որ Երևանի քաղաքապետարանից անհապաղ պահանջում են կասեցնել Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները, տրամադրել անցկացված ստուգումների արդյունքները, հանձնարարել եռօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել առյուծների անկման վերաբերյալ, տալ տեղակատվություն դեկտեմբերին կենդանասերների կողմից…