Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը
83 տարեկան հասակում Լաս Վեգասում վախճանվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը: Այդ մասին հայտնել է TMZ-ն: Ինչպես հրատարակությանը պատմել է դերասանի կինը՝ Դենիզը, մի քանի տարի առաջ նրա մոտ երիկամների հիվանդություն է սկսվել: Վերջին ինն օրերը նա անցկացրել է հիվանդանոցում՝ միացված լինելով թոքերի արհեստական օդափոխության սարքին: «Մենք նրան շատ կկարոտենք: Նա ցնցող հայր…
Արմեն Սարգսյանը մի խումբ գործիչների պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման և պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:…
Մունկի վեց նկարներ են կորել Նորվեգիայում Ստեներսենի հավաքածուից
Նորվեգիայում Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վեց գործեր են կորել Ստեներսենի հավաքածուից: Այս մասին իր հետաքննության մեջ հայտնում Է Dagbladet հրատարակությունը: Նկարների կորստի մասին հայտնի Է դարձել Ստեներսենի հավաքածուի վերստուգումից հետո: Մունկի թանգարանը, որը նկարների համար պատասխանատու Է 2010 թվականից, 26 կորած գործերի մասին հայտնել Է անցյալ տարի: Սակայն լրագրողները պարզել են, որ այս պահին կորել Է…
Տոնական օրերին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն
Տոնական օրերին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն, հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն հետևյալ գրաֆիկով. «Գառնի» արգելոց-թանգարան` 2019 թ. հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին, ժամը 10. 00- 16.00-ն «Զվարթնոց» արգելոց-թանգարանը` հունվարի 3-ին, 4-ին և 5-ին,…
2018 թ.-ի ամենահիանալի լուսանկարները կենդանական աշխարհից
Կեդանական աշխարհի զարմանահրաշ պատկերները կարող են ուշադրության կենտրոնում առնել ճգնաժամերը, ընդգծել շրջակա միջավայրի խնդիրները, կամ պարզապես հիացնեն մեզ՝ բացահայտելով աշխարհի տարօրինակ և գեղեցիկ արարածներին: Ամեն տարի Լոնդոնի բնության պատմության թանգարանը, կենդանական աշխարհը լուսաբանող լուսանկարների մրցույթ և մեկ հաջողակ լուսանկարչի շնորհում է մրցանակ: Աչք շոյող այդ լուսանկարները կարող են նաև հայտնություն և հաջողություն բերել լուսանկարիչներին: Մրցանակը…
ՌԴ-ում կանգնեցվել է հայտնի հայազգի դերասանի հուշարձանը
ՌԴ Ռոստովի մարզի Բոլշիե Սալի գյուղում տեղադրվել է կինոյի և թատրոնի խորհրդային դերասան, «Անապատի սպիտակ արևը» հայտնի ֆիլմում Վերեշչագինին մարմնավորած հայազգի դերասան Պավել Լուսպեկաևի (Լուպեկյան) հուշարձանը. հայտնում է Русарминфо-ն: Արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2019-ին՝ նոր նախիջևանցի հայերի՝ Ղրիմից Դոն տեղափոխվելու 240-ամյակի կապակցությամբ, որոնց հետնորդներից է Լուսպեկաևը:
Հայ տնտեսագետի գիրքը մրցանակի է արժանացել
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր ազգային գյուղատնտեսության ռուսական ակադեմիայի ամբիոնի ղեկավար, հայտնի հայ տնտեսագետ Աբել Աղանբեկյանի «Նոր Ռուսաստանի ֆինանսները, բյուջեն և բանկերը» գիրքը դարձել է «Տարվա տնտեսական գիրք» մրցանակի դափնեկիր: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Իմ գրքում փորձել եմ մակրոտնտեսական տեսանկյունից դիտարկել ֆինանսները: Ցավոք, ֆինանսները երկրում տնտեսության ամենաշատ հետ մնացող ոլորտներից է: Մենք…
Կվերաբացվի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին կվերաբացվի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից: Այսօր՝ երեկոյան եկեղեցում Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ տեղի կունենա կրոնական արարողություն, որին ներկա կլինեն նաև Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչները՝ Թեմական խորհրդի անդամ Նապիկ Մելիքեանն ու…
Հայտնի է «Գահերի խաղը» սերիալի ամենասիրված կերպարը
Հարցման արդյունքում հայտնի է դարձել, թե որն է հայտնի «Գահերի խաղը» սերիալի ամենասիրված կերպարը, գրում է Her-ը: Հարցումը կատարվել է հեռուստադիտողների շրջանում, որի արդյունքները զարմացրել են փորձագետներին։ Վարկանիշի առաջատարը սերիալի և Ջորջ Մարտինի վիպաշարի կենտրոնական հերոսներից մեկն է ՝ Տիրիոն Լանիստերը: Սերիալում նրա կերպարը մարմնավորել է Փիթեր Դինքլեյջը: Երկրորդ հորիզոնականում ապօրինի զավակ Ջոն Սնոուն է, որի դերը կատարում է Քիտ Հարինգթոնը:…
Սայաթ-Նովայի «Նազանի» երգը եգիպտացի երգչի կատարմամբ
Եգիպտացի երգիչ Համզա Նամիրան, Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում կատարել է՝ Սայաթ-Նովայի «Նազանի» երգը՝ հայերենով: Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է Al-ArabyTV հեռուստաալիքը՝ այն վերնագրելով՝ «Հայկական ֆոլկլորի կախարդանքը Համզայի հետ»:Տեսանյութը ստորև.
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր և կոմպոզիտոր, Հայաստանի ազգային հերոս՝ Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Չեքիջյան, Սիրելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր…
Սերժ Թանկյանը և իր ընկերները մտադիր են ֆիլմ նկարահանել թավշյա հեղափոխության մասին
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մտադիր է ընկերների հետ ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։ «Այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ «The Economist»-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ Թավշյա հեղափոխության և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։ Մի քանի լավ ընկերների հետ մտադիր ենք հեղափոխության…
Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը
Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը: ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015)՝ Սերգեյ Ռեդկինը:…
Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի
Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի: Ըստ հիմնավորման, Րաֆֆի Գալստյանը 2010-2018 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ մասնագիտություն» բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։ 2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է օպերային թատրոն` որպես բալետի արտիստ։ Րաֆֆի Գալստյանը ներկայացումներում մշտապես հանդես…














