Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
ԱՄՆ-ում հանձնել են Critics’ Choice Movie Awards-ի մրցանակները, որտեղ հաղթողներին ընտրում են կինոքննադատները
ԱՄՆ-ում հանձնել են Critics’ Choice Movie Awards-ի մրցանակները, որտեղ հաղթողներին ընտրում են կինոքննադատները, հաղորդում է The Associated Press-ը: Օտարալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Հռոմը», ֆիլմը պարգևատրվել է նաև լավագույն ռեժիսուրայի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Քրիստիան Բեյլը, ով նկարահանվել է «Իշխանությունը» ֆիլմում: Լավագույն դերասանուհի տիտղոսը կիսվել է Գլենն Քլոուզի («Կինը») և Լեդի Գագայի («Աստղ ծնվեց») միջև:
Արա Գյուլերի թանգարանը հատուկ մրցանակ է ստացել. այն հանձնել է Էրդողանը
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։ Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ամեն տարի հանձնվող հատուկ մրցանակը 2018–ի համար հանձնվել է «Դողուշ մեդիայի» աջակցութմաբ ստեղծված Արա Գյուլերի թանգարանին։ Հատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին հանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշենք, որ Արա…
Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը
Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր՝ «Ես և Դու» համերգային ծրագիրը: Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին: Նրա երգացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան…
Մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը
Կյանքի 64-րդ տարում մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր ամերիկացի հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը: Նրա տեղեկատվությամբ, Ռուդլոֆը մահացել է հունվարի 6-ին, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ինչպես նշում է Variety-ն՝ վկայակոչելով Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանությանը, հնչյունային ռեժիսորը, ենթադրաբար, կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ: Ռուդլոֆը ծնվել է…
«Օսկար»-ի կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին
Այն բանից հետո, երբ կատակերգակ դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը, տարբեր անվանակարգերը ներկայացնելու են տարբեր հայտնի մարդիկ։ Ներկա պահին կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին։ Gazeta.ru կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ 2013 թվականին որոշ դերասանները, որոնք նկարահանվել են ֆիլմում, արդեն մասնակցել են արարողությանը, բայց դրանից հետո նրանց…
«Օսկար»-ն առանց հաղորդավարի…
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւի՝ «Օսկար»-ի հանձնման արարողությունն այս տարի կարող Է անցկացվել առանց հաղորդավարի: Այդ մասին, հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով իրազեկված անձանց: Վերջին երեք տասնամյակների ընթացքում, ինչպես նշում Է հրատարակությունը, հեղինակավոր պարգևի հանձնման ոչ մի արարողություն չի անցկացվել առանց հիմնական հաղորդավարի, բայց նման հեռանկարն իրական դարձավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգակ…
Իշխանափոխություն՝ Ռուսական թատրոնում. Ֆրեդ Դավթյանին կփոխարինի Յուրի Իգիթխանյանը
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը նշանակվել է ռուսական թատրոնի տնօրեն՝ փոխարինելով Ֆրեդ Դավթյանին, այս մասին հրապարակել է թատրոնի մամուլի ծառայությունը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման որոշումը կայարցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Աշխատակազմին այդ մասին հայտնել է մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի…
Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում
Ստամբուլի «Պերա» թանգարանում բացված «Փարաջանով, Սարգիս» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում է «Ապստամբ պատկերներ․ Սերգեյ Փարաջանով» ծրագիրը։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Փարաջանովի ֆիլմերը ներկայացնող ծրագիրը հանդիսատեսին հասանելի կլինի երեք ամիս շարունակ։ Ծրագիրը մեկնարկել է հունվարի 9-ին և կտևի մինչև մարտի 17-ը։ Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հանճարեղ կինոռեժիսորի այնպիսի գործերը, ինչպիսիք են «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա»,…
HBO հեռուստաալիքը հայտարարել Է «Գահերի խաղի» պրիկվելի դերասանական կազմը
HBO հեռուստաալիքը հայտարարել Է «Գահերի խաղի» պրիկվելի դերասանական կազմը: Արտիստների անունները ներկայացրել Է Variety-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նոր սերիալում կնկարահանվեն Նաոմի Աքին («Լեդի Մակբեթ», «Դոկտոր Ովը»), Դենիս Գոֆը («Կոլետ»), Ջեյմի Քեմփբել Բաուերը («Մթնշաղ: Սագա: Լուսաբաց», «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները»), Շեյլա Աթիմը («Կուրտիզանուհիները»), Իվաննո Ջերեմայան («Սև հայելի»), Ջորջի Հենլին («Նառնիայի քրոնիկները»), Ալեքս Շարփը («Մինչև ոսկորները») և…
Էլվիս Փրեսլիի և Դևիդ Բոուիի կապի մասին
Արտիստների կապը սկսում է նրանց ծննդյան օրվանից․ Էլվիս Փրեսլին ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին, իսկ Դևիդ Բոուին՝ 1947 թվականի հունվարի 8-ին։ Երկուսն էլ շատ էքսպերիմենտներ են արել և դեռ դպրոցական տարիքից խնդիրներ են ունեցել աչքի ընկնող սանրվածքի պատճառով։ Դևիդ Բոուին Էլվիսի մեծ երկրպագուն էր։ Շատ կարճ ժամանակում նա ինքնաթիռով կտրեց Անտլանտյան օվկիանոսը Էլվիսի 1972 թվականին Նյու Յորքում…
Մոսկվան վերածվել է սառցե քաղաքի
Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվել է Սառցե Մոսկվա խորագրով փառատոն: Այն հյուրեր է ընդունում 4-րդ անգամ: Այցելուները հիացել են սառցե քանդակներով և շրջել տոնական տոնավաճառով, նաև սահել սահնակներով: Այս անգամ փառատոնը նվիրված է մարդկության պատմության գերագույն քաղաքակրթությանը և համաշխարհային արժեքներին:
2019թ.-ի «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրներն արդեն հայտնի են
Մի քանի ժամ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց «Ոսկե գլոբուս»-ի 76-րդ մրցանակբաշխությունը։ Լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակը շնորհվեց «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմին (ռեժիսորներ՝ Բրայան Սինգեր, Դեքստեր Ֆլետչեր) Հաջորդիվ ներկայացված են բոլոր մրցանակակիրներին ըստ անվանակարգերի՝ Լավագույն դերասան՝ Ռամի Մալեկ («Բոհեմական ռապսոդիա») Լավագույն դերասանուհի՝ Գլենն Քլոուզ(«Կինը») Լավագույն ֆիլմ կատակերգություն(կամ՝ մյուզիքլ) ժանրում՝ «Կանաչ գիրքը» Լավագույն դերասան կատակերգական(կամ՝ մյուզիքլ) ժանրում՝ Քրիստիան Բեյլ…
Ռուսաստանում բացվելու է Հովհաննես Այվազովսկու շարժական ցուցահանդեսը
Ռուսաստանի ողջ տարածքում կազմակերպվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը, ներկայացվելու են Թեոդոսիայում նրա անվան պատկերասրահում գտնվող աշխատանքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան: «Ցուցահանդեսը կանցկացվի 2019 թվականին»,-ասել է նա: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին վստահեցրել է, որ նկարները կլինեն հուսալի պաշտպանված։ «Մշակված է տեխնոլոգիա։ Առաջին, բոլոր…
Ասկերանի շրջանում հայտնաբերվել է 12-13-րդ դարերի խաչքար
Ասկերանի շրջանի Պատարա գյուղի տարածքում 12-13-րդ դարերով թվագրվող խաչքար է հայտնաբերվել: Նորահայտ խաչքարը հայտնաբերել են Ասկերանի շրջանի հուշարձանի պահապան Զարինա Այդինյանն ու վերջինիս ամուսինը: Տարածքում կան նմանատիպ ջարդված այլ խաչքարեր:














