Մշակույթ

Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։

  • «Արել եմ ինչ կարողացել եմ, կարողանայի` ավելին կանեի», – Դավիթ Մաթևոսյան

    «Արել եմ ինչ կարողացել եմ, կարողանայի` ավելին կանեի», – Դավիթ Մաթևոսյան

    Դավիթ Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի որդին, ազատվել է մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում։ «Հ.հ.գ. Պարզվեց, որ անսալով դիմումիս, նախարարը դեռ երեկ առավոտյան մակագրել է այն: Շնորհակալությունս իրեն` վստահելու և համատեղ աշխատանքի համար: Շներհակալությունս նախարարության և նախարարի աշխատակազմերին, բոլոր ընկեր-գործընկերներիս: Արել եմ ինչ կարողացել եմ, կարողանայի` ավելին կանեի: Արել եք…

  • Ամանորի օրերին մի շարք թանգարաններ բաց են լինելու

    Ամանորի օրերին մի շարք թանգարաններ բաց են լինելու

    ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկ­ների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2019 թվականի հունվարի 3-5-ին աշխատելու են մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ։ Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հունվարի  3-ին, 4-ին, 5-ին` ժամը 12:00-16:00-ն աշխա­տանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում. ◆ Հայաստանի պատմության թանգարան, ◆ Հայաստանի ազգային պատկերասրահ, ◆ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան,…

  • Համազգայինի ժամանակավոր տնօրեն նշանակվեց Արման Նավասարդյանը

    Համազգայինի ժամանակավոր տնօրեն նշանակվեց Արման Նավասարդյանը

    Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել 6-ամսյա ժամկետով պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։  Նավասարյանը ասաց, որ թատրոնի ներսում մրցակիցներ չունի: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ոչ ոք չի…

  • Էդ Շիրանը 2018 թվականի ամենահաջողակ երաժիշտն է դարձել հյուրախաղերից վաստակած գումարով

    Էդ Շիրանը 2018 թվականի ամենահաջողակ երաժիշտն է դարձել հյուրախաղերից վաստակած գումարով

    Բրիտանացի կատարող Էդ Շիրանը դարձել է 2018 թվականի ամենահաջողակ գաստրոլյորների վարկանիշի առաջատարը: Այդ մասին գրում է Pollstar հրատարակությունը: Համաշխարհային շրջագայության ընթացքում երաժիշտը հաջակցություն Divide ալբոմի 94 համերգ է անցկացրել 53 քաղաքներում: Նա վաստակել է 432 մլն դոլար, իսկ նրա ելույթներին ներկա լինելու համար վաճառվել է 4,8 մլն տոմս: Երկրորդ տեղում հայտնվել է Թեյլոր Սվիֆթը, որին…

  • «Սպիտակ» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար»-ի կարճ ցուցակից

    «Սպիտակ» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար»-ի կարճ ցուցակից

    Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի պաշտոնական կայքում հրապարակվել է «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի կարճ ցուցակը: Հիշեցնենք, որ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանի կողմից «Օսկար»-ի էր ներկայացվել նաև Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը: Ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի կարճ ցուցակում: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակում է 9 ֆիլմ՝ «Birds of Passage», «The Guilty», «Never Look Away», «Shoplifters», «Ayka»,…

  • Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

    Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

    Ստամբուլի Բերա թանգարանում շարունակվում է աշխարհահռչակ հայ արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին (Սարգիս Փարաջանյանց) նվիրված ցուցահանդեսը։ «էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում մեծ արվեստագետի նկարով և «Փարաջանով, Սարգիսի հետ» գրությամբ տեղադրվել է մեծ ցուցապաստառ, որը տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին, նաև Թուրքիայի քաղաքացիներին տեղեկացնում է Բերա թանգարանում բացված ցուցահանդեսի մասին։ Պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Րաֆֆի…

  • Նկարիչների միությունը նոր նախագահ ունի

    Նկարիչների միությունը նոր նախագահ ունի

    Այսօր Կինոգործիչների միության լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Նկարիչների միության 19-րդ համագումարը, որի օրակարգում էին միության նախագահի հաշվետու զեկուցումը, ելույթներ, միության նոր նախագահի և վարչության նոր կազմի ընտրություններ, հայտնում է azatutyun.am-ը։ Միանգամից նշենք, որ ակնհայտ էր համագումարի մասնակիցների մեծ մասի անհանդուրժողականությունը միության ղեկավար Կարեն Աղամյանի անընդմեջ առաջադրման դեմ, նաև՝ վերջինիս ցանկությունը ոչ միայն կրկին առաջադրվելու, այլև…

  • «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում նշել են Կորյուն Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը

    «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում նշել են Կորյուն Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը

    «Մեծամոր»  պատմահնագիտական  թանգարանում  նշել  են  Հայկական  ՍՍՀ վաստակավոր  երկրաբան, «Մեծամոր» արգելոց-թանգարանի հիմնադիր Կորյուն Մկրտչյանի ծննդյան  90-ամյակը: Արգելոց-թանգարանում  էին  հավաքվել մեծանուն հայի  հարազատները, ընկերները,  գիտության` երկրաբանության, հնագիտության ոլորտում  նրա  ներդրած  ավանդը  բարձր  գնահատողները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, Կորյուն Մկրտչյանը  բացառիկ  դեր  է  ունեցել  Հայաստանի երկրաբանական կառուցվածքի  և  օգտակար  հանածոների  հետազոտման,  հետախուզման և հայտնաբերման գործում: Գիտնականի…

  • Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է բեմադրել

    Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է բեմադրել

    Սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն, ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի չի անտեսել փոքրիկներին: Ամանորի առթիվ թատրոնում կներկայացվի պրեմիերա՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» մանկամեծական նոր երաժշտական կատակերգությունը: Ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Նարեկ Դուրյանինն է: «Ինչպես միշտ՝ փորձել ենք այնպիսի բեմադրություն անել, որ հետաքրքիր լինի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր»…

  • Սոպրանո Գոհար Հակոբյանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը

    Սոպրանո Գոհար Հակոբյանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը

    Սոպրանո Գոհար Հակոբյանը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է: Պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում: Գոհարն այն կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ: Մեծամասշտաբ համերգից օրեր անց տեղի կունենա ձայնի և նվագախմբի…

  • Նիկոլայ Նոսկովը ինսուլտից հետո բեմ կվերադառնա

    Նիկոլայ Նոսկովը ինսուլտից հետո բեմ կվերադառնա

    Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Նոսկովի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը հայտնել է, որ գլխուղեղի կաթվածից հետո ձեռնամուխ կլինեն երգչի բեմ վերադարձին: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն: Նրա խոսքով՝ ինսուլտից հետո Նոսկովի աջ ձեռքը դեռ չի աշխատում, բայց խոսքն արդեն վերականգնվել է: Դրոբիշը նաև նշել է, որ ինսուլտի պատճառով երգիչն ավելի քան մեկ շաբաթ եղել է վերակենդանացման բաժանմունքում:…

  • Նկարիչների միության նոր նախագահն է` Սուրեն Սաֆարյանը

    Նկարիչների միության նոր նախագահն է` Սուրեն Սաֆարյանը

    Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կինոյի տան դահլիճում` միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուրեն Սաֆարյանը ստացավ  193  ձայն:  Նախագահի թեկնածուներն էին` Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, ով ի սկզբանե ինքնաբացարկ հայտարարեց: 351 հոգի մասնակցել է ընտրությանը և նրանցից 60-ը ընտրել էին Խաչիկ Աբրահամյանին, իսկ 82-ը` Կարեն Աղամյանին: «Շնորհակալ…

  • Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել

    Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել

    168.am-ը գրում է. Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է կարգվել բարեգործական եւ թատերական գործունեության համար: Այս մասին Թվիթեր-ում հայտնել է Բուքինգհեմի պալատը: Պարգեւը նրան է հանձնել բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Չառլզը: Դերասանուհին հանդիսավոր արարողությանը պալատ էր եկել կիտրոնագույն զգեստով եւ Chanel-ի պճնագեղ գլխարկով: Նայթլին պարգեւի է արաժանացել երկու ոլորտներում ունեցած վաստակի…

  • Վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը

    Վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը

    Կյանքի 75-րդ տարում վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը, գրում է The New York Times թերթը: Ըստ աղբյուրի՝ դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի իր տանը: Սոնդրա Լոքը ծնվել է 1944 թվականի մայիսի 28-ին Շելբիվիլում (Թենեսիի նահանգ): Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է համալսարան, բայց շուտով թողել է ուսումը հանուն դերասանուհու կարիերայի: «Սիրտը միայնակ սիրահար» (The Heart…