Էկոլոգիա
Ազատ TV-ն անդրադառնում է բնապահպանական խնդիրներին՝ կլիմայական փոփոխություններից մինչև կայուն զարգացման ծրագրեր։
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությանը
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի՝ երեկ տարածած հայտարարությանը: «Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) երեկ հայտարարություն է տարածել և դիմել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։ Մեկ հատված նրանց դիմումից. «Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիան»-ի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս…
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը դիմել է Նիկոլ Փաշինյանին
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարածած հայտարարությանն ու դիմել վարչապետ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։ Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Լիդիան» ընկերությունն այս առևտրի պալատի անդամ է և, բնականաբար, նրանք իրենց անդամի շահերն են փորձում պաշտպանել՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում…
Հակառակ վարչապետի հայտարարության՝ Սևանի մակարդակը տարեցտարի իջնում է․ «Ժամանակ»
Օգոստոսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սևանից 2018 թ. համեմատ 51 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել: Մինչդեռ իրականությունն այն է, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է և եղել է 1900,64 նիշի վրա: Հետաքրքիր է,…
Գրենլանդիայի հալվող ձյունը կարող է էկոլոգիական աղետի պատճառ դառնալ
Գիտնականները նախազգուշացնում են, որ Գրենլանդիայի հալվող ձյան շերտը էկոլոգիական մեծ աղետի առջև կարող է կանգնեցնել մարդկությանը։ Այս տարվա ամռան ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով սառցի շերտը հալվել է սովորականից ավելի արագ, քան նախորդ տարիներին։ DC-3 մակնիշի օդանավը Երկրորդ աշխարհամարտի տարիներին պատրաստված օդանավի կրկնօրինակն է, որի ներկա առաքելությունը նույնպես կարելի է պատերազմական համարել, սակայն այս անգամ պատերազմն…
ԱՄՆ-ում մարդկանց տարհանում են «Դորիան» փոթորկի պատճառով
«Դորիան» փոթորկի պատճառով Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հայտարարվել է տարհանում մերձափնյա շրջանների մեծ մասում։ Այս մասին տեղեկացնում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանթիսի կայքը։ Նաև ասվում է, որ պարտադիր տարհանման հրաման է տրվել նահանգի ինը օկրուգների համար։ Յոթ օկրուգում տարհանումը կամավոր բնույթ է կրում։ Նահանգապետը նաև հրամայել է դադարեցնել նահանգի որոշ վճարովի ավտոճանապարհներից վճարներ գանձելը։
Հռոմի պապը հանածո վառելիքից հրաժարվելու կոչ է արել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրների ղեկավարներին վճռական քայլեր ձեռնարկել և հակազդել կլիմայի փոփոխություններին: Այս մասին գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ այդ վճռական քայլերից մեկը հանածո վառելիքից հրաժարվելն է: Հռոմի Պապը նաև ազդարարել է քրիստոնյաների համար մի քանի շաբաթ տևողությամբ աղոթքների մեկնարկի մասին: Աղոթքները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի աղտոտման և բնական…
Քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է Սանիտեքի նկատմամբ պատժամիջոցների կիրառել. Աշոտ Մնացականյան
Երևանի ավագանու անդամ Աշոտ Մնացականյանը Facebook-ի իր էջում գրել է. ««Սանիթեք» ընկերությունն արդեն չորրրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի…
Ինչո՞ւ Լիդիանը չի ցանկանում տալ հնչեցրած հարցի պատասխանը․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր կինո է սկսվում՝ «Ո՞վ է ֆինանսավորել Լիդիանի դեմ արշավը»։ Իսկ ինչու՞ Լիդիանը չի ցանկանում, որպեսզի ինքը բացահայտի ու տա իր հնչեցրած հարցի պատասխանը»։ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1073960426142789
Իրավապաշտպանը հիշեցնում է՝ ինչպես են դիմավորել արքայազն Չարլզին Հայաստանում
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ ոք չփորձի բնապահպաններին ասել, թե ո՞ւր էիք մի քանի տարի առաջ։ Դեռևս 2013 թվականին, բնապահպանները՝ Հայաստան ժամանած արքայազն Չարլզին ակցիայով դիմավորեցին, ներկայացնելով Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով առաջացող վտանգներն ու ռիսկերը. «Մասնավորապես, իսպառ կվերացնի առողջարանային տուրիզմը Ջերմուկում, ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ջրային պաշարների…
Հանցագործության մասին հաղորդում որսագողության համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ ևս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին: Գորշուկը կզաքիսների ընտանիքի…
Արաբկիր վարչական շրջանում շներ են վնասազերծվել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից: «Երկու օրվա ընթացքում կենտրոն է տարվել 38 շուն, որոնցից մի քանիսը եղել են հիվանդ և ետ չեն վերադարձվել։ Այս պահին Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կողմից շների բուժման և ստերջացման սահմանը հատել է 1500-ը։ Թափառող կենդանիների հետ աշխատանքն Արաբկիրում…
Ամուլսարի հարցը կարո՞ղ է հանգեցնել կադրային փոփոխությունների. «Ժամանակ»
Ամուլսարի հարցում լիբանանյան «Էլարդ» ընկերության հետ մեծ տեսակապի ընթացքում շոշափված հարցերը խնդրի համատեքստում ստեղծում են թերևս նոր հարցադրման առիթ: Համենայնդեպս, նաև քննարկման ընթացքում Քննչական կոմիտեի ղեկավարին, նաև անմիջական գործով քննիչ Իվանյանին ուղղված հարցերը հիմք են տալիս դիտարկելու, թե արդյոք Ամուլսարի գործն իր այս կամ այն զարգացման պարագայում կարո՞ղ է հանգեցնել նաև իրավապահ համակարգում, մասնավորապես, Քննչական…
«Լիդիանը» խորապես հիասթափված է և կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
«Լիդիանը» խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից և կոչ է անում ՀՀ կառավարությանը բացահայտել այն հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք ֆինանսավորել էն Ամուլսարի դեմ արշավը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․ ««Լիդիան» ընկերությունը այսօր խորը հիասթափություն է հայտնել Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից…
Համակարգային կոռուպցիայի դասական օրինակ է Ամուլսարը. Հայկ Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը իր Facebook-ի էջում գրել է. «Համակարգային կոռուպցիայի դասական օրինակ է Ամուլսարը. «Լիդիանի» ՇՄԱԳ-ի տակ ստորագրել է «ՇՄԱԳ փորձաքննությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Սահակյանը, ով նախկին Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի խնամին է։ Սա այն նախարարն է, ով «Լիդիանի» հարցով մեծ դերակատարում ունի։ Իսկ այս երկու անձանց՝ Սահակյանի ու Գրիգորյանի՝…
Բուլղարիայում անտառային հրդեհներ են
Շոգ եղանակը բազմաթիվ անտառային հրդեհներ է առաջացրել Բուլղարիայում, հրդեհային վտանգի արտակարգ ինդեքս է հայտարարվել երկրի հարավի, հյուսիսի և կենտրոնական մարզերի 15 շրջանում: Այս մասին հաղորդում է TACC-ը։ Առավել սաստիկ հրդեհ է գրանցվել օգոստոսի 29-ին Սլիվեն քաղաքի շրջանում, որտեղ կրակն իրական սպառնալիք է ստեղծել միանգամից երեք բնակավայրի համար: Հրդեհաշիջմանը մասնակցել են ուղղաթիռներ և բանակային ստորաբաժանումներ: «Բացառիկ…















