fbpx
Էկո

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ ինչպես են դիմավորել արքայազն Չարլզին Հայաստանում

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոչ ոք չփորձի բնապահպաններին ասել, թե ո՞ւր էիք մի քանի տարի առաջ։ Դեռևս 2013 թվականին, բնապահպանները՝ Հայաստան ժամանած արքայազն Չարլզին ակցիայով դիմավորեցին, ներկայացնելով Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով առաջացող վտանգներն ու ռիսկերը. «Մասնավորապես, իսպառ կվերացնի առողջարանային տուրիզմը Ջերմուկում, ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ջրային պաշարների հետ, որովհետև ստորգետնյա ջրերը հետազոտված չեն, հենց ինքը՝ Ամուլսարն էլ հետազոտված չէ:

Եթե հաստատվի ոսկու կորզման ֆաբրիկայի տեխնոլոգիան, իսկ ֆաբրիկան գտնվում է Սևանա լճի ավազանում, և ցանկացած տեսակի արտահոսք ազդելու է Սևանի և ամբողջ Հայաստանի վրա:

Մենք ուզում ենք արքայազնին տեղեկացնել այդ մասին, գիտենք որ ինքը բնապահպան է, և հատկապես վայրի բնության պաշտպանությամբ է հանդես գալիս, նաև Մեծ Բրիտանիայի վայրի բնության հիմնադրամի պատվավոր նախագահն է, և կարծում ենք, թեև Արմեն Սարգսյանի սրտին չենք հասնի, քանի որ նա բնապահպանության հետ որևէ կապ չունի, չի էլ ունենա, բայց արքայազնն ունի, նա կհասկանա մեր մտահոգությունները»:

https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/2728900033799446

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ