Ընտրություններ
Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է
Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է` դիտորդական առաքելություն իրականացնելու դեկտեմբերի 9-ին կայացող Ազգային ժողովի ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի տնօրեն, Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասաց, որ Արցախից ժամանած պատվիրակության կազմում ութ պատգամավոր է: «Մինչ երեկոյան ժամը 20:00-ը մենք շրջելու ենք ընտրատեղամասերում: Մեր պատվիրակության անդամները վաղ առավոտից արդեն եղել են Դավթաշենի, Ավանի, Էջմիածնի ընտրատեղամասերում: Օրվա երկրորդ կեսին կլինենք Էրեբունիում, նաև մարզերում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրատեղամասերը ընտրում են պատահականության սկզբունքով: Թովմասյանը նշեց, որ Հայաստանում ընտրությունների ընթացքը բավարար են գնահատում: «Մինչ այս պահը որևէ խախտում չենք արձանագրել: Կարևորն այն է, որ ընտրողների աչքերում երջանկություն կա»,- ընդգծեց նա: Արցախի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս…
Թուրքական լրատվամիջոցները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իշխանամետ, ընդդիամդիր, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Վերջիններիս կողմից հրապարակվել են գրեթե նույնաբովանդակ տեղեկատվական բնույթի նյութեր՝ հիմնականում զերծ դիտարկումներից ու գնահատականներից: Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին առաջին նյութը տեղադրվել…
Պյոտր Սվիտալսկին այսօր այցելել էր 9/50 ընտրատեղամաս
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր այցելել էր 9/50 ընտրատեղամաս, տեսնելու, թե ինչպես են ընթանում ընտրությունները։ Մոտավորապես 20 րոպե ընտրատեղամասում մնալուց հետո ԵՄ դեսպանը դուրս եկավ։ ԵՄ դեսպանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ ամեն ինչի մասին կխոսի վաղը։ Հիշեցնենք, որ այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են…
«GALLUP International association»-ի տվյալներն արժանահավատ չեն, կա քողարկված պատվիրատու. սոցիոլոգ
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տվյալները մեծ հավանականությամբ գնահատում եմ, ոչ արժանահավատ, ոչ օպերատիվ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու սոցիոլոգ Կարեն Սարգսյանը` հավելելով, որ այդպես չի ասում այն պատճառով, որ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ իր ներկայացրած ուժը խորհրդարանում չի հայտնվելու: «Զուտ մասնագիտորեն, եթե դու անում ես 1100-անոց հարցում…
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում մասնակցեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունից հետո նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին՝ նշելով, որ դա կլինի քարոզչություն: ՀՀ առաջին նախագահը խոստացավ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալ դրա դրանց ավարտից հետո: Միայն հարցին, թե արդյոք մտահոգություններ ունի արցախյան հարցի վերաբերյալ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Հայ ժողովրդի մեջ…
«Այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը». Ա.Հովհաննիսյան
Քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավար Հայաստանի, այն գիտակցումով և խորը հավատով, որ չնայած բաժանարար գծերի՝ Հայաստանը մեր բոլորի միասնական հայրենիքն է, և նրա խնդիրներով պետք է մտահոգված լինենք բոլորս: 9/35 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասել է ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը…
80 000 օրինակ կրծքանշան առաջին անգամ քվեարկողների համար
Առաջին անգամ քվեարկող քաղաքացիներն արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկելիս կստանան կրծքանշաններ: ԿԸՀ-ն առաջին անգամ քվեարկողների համար պատրաստել է 80 000 օրինակ կրծքանշան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մեր օրենսդրությամբ, երկուսից երեք անգամ կրճատում են նախապատրաստական աշխատանքների ժամանակը: Սակայն, ԿԸՀ-ն սեղմ ժամկետում կարողացել է իրականացնել բոլոր գործառույթները: Ամենամեծ նորամուծությունն այն է, որ առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին: Դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Ովքեր առաջին անգամ կքվեարկեն, նրանց կբաժանվի դա», -ասաց Սմբատյանն ու հավելեց, որ կրծքանշանները պատրաստվել են 80 000 օրինակով: ԿԸՀ քարտուղարը հավաստիացրեց, որ ԿԸՀ-ն բաշխել է Հանրային հեռուստատեսությամբ…
Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: 2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 33.46 տոկոսը: «Թիվ 1 ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 200 հազար 915 է,…
Ընտրողներն իրազեկված չեն․ Արտաշատի որոշ ընտրատեղամասերում կուտակումներ են
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընտրություններն անցնում են համեմատաբար հանդարտ։ Տեղամասերում մեր նկարահանող խումբը հիմնականում արձանագրել է կուտակումներ և տեղամասում սահմանված թվից շատ ընտրողների, ինչպես նաև ընտրողներին օգնելու մասսայական դեպքեր։ Օրինակ՝ 12/4 տեղամասում մեր գնտվելու ամբողջ ժամանակահատվածում ընտրողներին հիմնականում օգնում էին, ընտրողները դժվարանում էին ընտրություն կատարել։ Հանձնաժողովի նախագահը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ ինքը…
Երեք ընտրախախտում մեկ տեղամասում
ԳԱԼԱ-ն գրում է՝ Ընդամենը կես ժամվա ընթացքում 9/47 ընտրատեղամասում, որտեղ ՊՆ նախկին նախարարն ու ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էր քվեարկում, մեր տեսախցիկն արձանագրեց մի քանի ընտրախախտում: Մինչև Վիգեն Սարգսյանի քվեարկությունը լրագրողների ու դիտորդների թիվն ավելի շատ էր, քան ընտրողների, միայն դրանից հետո իրավիճակը փոխվեց. ընտրողների հոսքը մեծացավ: Քաղաքացիներից մեկն քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկը ձեռքին,…
Երեք ընտրախախտում մեկ տեղամասում կես ժամվա ընթացքում
Ընդամենը կես ժամվա ընթացքում 9/47 ընտրատեղամասում, որտեղ ՊՆ նախկին նախարարն ու ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էր քվեարկում, մեր տեսախցիկն արձանագրեց մի քանի ընտրախախտում: Մինչև Վիգեն Սարգսյանի քվեարկությունը լրագրողների ու դիտորդների թիվն ավելի շատ էր, քան ընտրողների, միայն դրանից հետո իրավիճակը փոխվեց. ընտրողների հոսքը մեծացավ: Քաղաքացիներից մեկն քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկը ձեռքին, միայն դրանից…
Մաղթում եմ խաղաղ և առանց միջադեպերի ընտրություններ
Քվեարկել եմ ավելի ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի օգտին: Այս մասին ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի 2-րդ համար Խաչատուր Քոքոբելյանը: «Շատ հետաքրքիր ընտրություններ են, ինչպես տեսնում եք՝ կուտակումներ չկան: Մաղթում եմ խաղաղ և առանց միջադեպերի ընտրություններ: Նոր սկիզբ»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: Նա ասաց, որ պետք է սկսել վստահ ու…
«Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի». Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը բոլոր հայերի համար ցանկանում է ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ: «Ես իմ Սաթենի (դուստրն է՝ հեղ.), իմ և բոլորի համար ցանկանում եմ ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան ու ցանկանում եմ հավատալ,…
Սերժ Սարգսյանը քվեարկեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Ձորաղբյուրում գտնվող 29/45 ընտրատեղամասում: Թեև լրագրողը բազմիցս փորձեց հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին, բայց նա լուռ հրաժարվեց պատասխանել որևէ հարցի:














