Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • Հայտնի լուսանկարի պատմություն. Գրեյս Քելլին ցատկում է Ֆիլիպ Հալսմանի լուսանկարի համար

    Հայտնի լուսանկարի պատմություն. Գրեյս Քելլին ցատկում է Ֆիլիպ Հալսմանի լուսանկարի համար

    1950-ական թվականներին լատվիացի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանը սկսեց խնդրել բոլոր հայտնի մարդկանց, ում լուսանկարում էր, օդ ցատկել: Նրա մոտ այս գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ նա ցանկանում էր լուսանկարել Էլեանոր Ֆորդին: «Հանկարծ ես սուր ցանկություն զգացի նրան ցատկելիս լուսանկարելու, – հիշում էր նա»: Ֆորդը համաձայնվեց և հանեց բարձրակրունկները: 6 տարվա ընթացքում նա շատերին այդ դիրքով նկարեց,…

  • Արտասահմանցի մասնագետը «պեդիկյուր» է արել Երևանի կենդանաբանական այգու փղին

    Արտասահմանցի մասնագետը «պեդիկյուր» է արել Երևանի կենդանաբանական այգու փղին

    Երևանի կենդանաբանական այգու արտասահմանցի գործընկեր Տոբիաս Դորնբուշն այսօր այցելել է Կենդանաբանական այգի և զննել փղին: Այս մասին հայտնում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը: «Այս մարդը մեր Բունկայի «կնքահայրն է» Հայաստանում, որը ոչ միայն Երևան գալուց հետո մի որոշ ժամանակ խնամում էր մեր փղիկին, այլև իր փորձը փոխանցում մեր աշխատակիցներին: Այսօր նա կրկին հանդիպեց Բունկային, տեսավ…

  • Ամերիկացի դերասան Բիլլի Փորթերն «Օսկարի» է ներկայացել յուրօրինակ զգեստով

    Ամերիկացի դերասան Բիլլի Փորթերն «Օսկարի» է ներկայացել յուրօրինակ զգեստով

    Ամերիկացի դերասան և երգիչ Բիլլի Փորթերն «Օսկար» մրցանակաբաշխությանն է ներկայացել շքեղ թավշյա զգեստով: Հագուստի հեղինակն ամերիկացի մոդելավորող Քրիստիան Սիրիանոն է. նա «Պոդիում» հայտնի նախագծի ամենաերիտասարդ հաղթողն է: Իր կերպարը Բիլլի Փորթերը լրացրել է թիթեռնիկով և կարճ պիջակով: The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ փետրվարի 4-6-ը Բիլլի Փորթերը մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ որպես տղամարդկանց…

  • HBO հեռուստացանցը կադրեր է հրապարակել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանից

    HBO հեռուստացանցը կադրեր է հրապարակել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանից

    HBO հեռուստացանցը կադրեր է հրապարակել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սերիալի ութերորդ եթերաշրջանի էպիզոդներից հատվածներ են հայտնվել ցանցի գլխավոր պրեմիերաների թրեյլերում, որոնց ցուցադրությունը պլանավորված է 2019 թվականին: Հանդիսատեսները նոր սերիաները կկարողանան դիտել ապրիլի 15-ից սկսած: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը…

  • «Օսկար» 2019. հաղթողների ցանկն ամբողջությամբ

    «Օսկար» 2019. հաղթողների ցանկն ամբողջությամբ

    Դե ինչ, վերջապես տեղի ունեցավ ֆիլմասերների համար այդքան սպասված «Օսկար» մրցանակաբաշխությունը: Օսկարի 91-րդ արարողությունն անցավ առանց հաղորդավարների: Այն սկսվեց աշխարհահռչակ Queen խմբի և Ադամ Լամբերտի ելույթով: Նշենք նաև, որ Queen խմբի մասին պատմող «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմը նույնպես նոմինացված էր մի շարք անվանակարգերում, այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ձեզ ենք ներկայացնում բոլոր անվանակարգերի հաղթողներին: Լավագույն երկրորդ…

  • Հայտնի դերասան Սամի Նասերին Հայաստանում է

    Հայտնի դերասան Սամի Նասերին Հայաստանում է

    Ֆրանսիական հայտնի «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը՝ Սամի Նասերին Հայաստանում է եղբոր՝ ոչ պակաս հայտնի դերասան Բիբյե Նասերիի հետ: Դերասան եղբայրները ժամանել են՝ MIX FIGHT 40 մրցաշարին ներկա գտնվելու համար: Օլիմպավանում Նասերի եղբայրները հանդիպում են ունեցել լրագրողների հետ, փորձել են լրագրողներին ողջունել հայերեն: Նրանք պատմել են, որ մեծացել են թաղամասում, որտեղ շատ հայեր են ապրել:…

  • Ձյան տեղումները ուրախացրել են պանդային

    Ձյան տեղումները ուրախացրել են պանդային

    Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պանդան ձյան տեղումներից ուրախացած՝ թավալվում ու գլորվում է ձյան մեջ: Տեսանյութը նկարահանվել է ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգում: Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց այն դիտել է ավելի քան 200 հազար մարդ:

  • Օսկարի նոմինացված 8 ֆիլմեր, որոնք հիմնված են գրքերի վրա

    Օսկարի նոմինացված 8 ֆիլմեր, որոնք հիմնված են գրքերի վրա

    Օսկար մրցանակաբաշխությունն արդեն մոտ է, ինչը նշանակում է, որ մեզ սպասում են բազում անհարմար պահեր և նախանձ առաջացնող զգեստներ: Համացանցը շուտով կլցվի բանավեճերով՝ կապված մրցանակաբաշխության հաղթողների հետ: Բայց գրքասերների համար միշտ կա ևս մի երևույթ Օսկար մրցանակաբաշխության մեջ, որը հաճախ կարող է չնկատվել. դա այն է, որ օսկարակիր ֆիլմերից շատերը հիմնված են գրքերի վրա: Այս…

  • Բիզնես գաղափարներ ընտանի կենդանիների սիրահարների համար

    Բիզնես գաղափարներ ընտանի կենդանիների սիրահարների համար

    Եթե դուք շատ եք սիրում կենդանիներին, դուք ունեք հրաշալի հնարավորություն ձեր երազանքը բիզնեսի վերածելու: «Քանի որ մարդկանց մեծ մասը երեխաների փոխարեն շուն է պահում, պահանջը այն ծառայությունների և մթերքների համար, որոնք անհրաժեշտ են մարդկանց իրենց 4-ոտնյա ընտանիքի անդամների մասին հոգ տանելու համար, գնալով ավելանում է և դժար թե պակասի մոտ ապագայում», – նշում է Մաթյու…

  • Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի 55-ամյա ռեկորդը

    Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի 55-ամյա ռեկորդը

    Ամերիկացի 25-ամյա երգչուհի Արիանա Գրանդեի միանգամից 3 ստեղծագործություններ զբաղեցրել են Billboard ամսագրի վարկածով ԱՄՆ-ում շաբաթվա 100 ամենահայտնի ստեղծագործությունների վարկանիշի առաջին տեղերը։ Ցուցակը գլխավորել է Գրանդեի «7 Rings»-ը, որը ձայնագրվել էր փեսացու Փիթ Դևիդսոնից հեռանալուց հետո։ Երկրորդ տեղում է հայտնվել Break Up With Your Girlfriend, I’m Bored ստեղծագործությունը։ Billboard-ի եռյակը եզրափակել է Thank U, Next երգը։…

  • «Միսս աշխարհ» մրցույթը 2019-ին առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում

    «Միսս աշխարհ» մրցույթը 2019-ին առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում

    «Միսս աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում, այն տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջոցառման կազմակերպիչները փետրվարի 18-ին հայտարարել են մայրաքաղաք Բանգկոկի Փհայա Թհայ պալատի համալիրի տարածքում անցկացված մամուլի ասուլիսում: «Ես շատ ուրախ եմ՝ «Միսս աշխարհ» 69-րդ մրցույթի եզրափակիչն անցկացնել Թաիլանդում,- նշել Է միջոցառման կազմակերպիչ Ջուլյա Մոռլին լրագրողների…

  • Քեթի Փերրին և Օռլանդո Բլումը նշանադրվել են

    Քեթի Փերրին և Օռլանդո Բլումը նշանադրվել են

    Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն ու երգչուհի Քեթի Փերրին հայտարարել են նշանադրության մասին: Հայտնի է, որ Բլումը իր սիրեցյալին առաջարկություն է արել հենց Սիրահարների տոնի օրը: Երգչուհին իր նշանադրության մասին տեղեկացրել է Instagram-ում: Նա հրապարակել է լուսանկար, որում երևում է նշանադրության մատանին: Ուրախալի լուրի մասին հրապարակում է արել նաև Քեթի Փերրիի մայրը՝ Մերի Հադսոնը: «Տեսեք, թե…

  • Ստորջրյա հարսանիք՝ Թայլանդում

    Ստորջրյա հարսանիք՝ Թայլանդում

    Թայլանդում միանգամից 9 զույգ հարսանյաց էքստրեմալ արարողություն է անցկացրել: Նրանք սուզվել են ծովի խորքերում միմյանց հավատարմության երդում տալու համար: Թայլանադական ավանդույթի համաձայն՝ նրանց վրա ծովային խեցիից նաև օրհնված ջուր և վարդի թերթիկներ են լցրել: Նրանք ամուսնական պայմանագիրը ևս ստորագրել են ջրի տակ: Զույգերն աքվալանգը հանել են միայն առաջին համբույրի համար:

  • «Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումն արդեն սկսվել է

    «Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումն արդեն սկսվել է

    Հոլիվուդյան արտաֆիլմերի աստղ Դուեյն Ջոնսոնը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ 2017թ. նկարահանված «Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասն արդեն ստեղծման փուլում է: Ջոնսոնի անակնկալ հայտարարությունը շատ է ոգևորել ֆիլմի երկրպագուներին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Պարբերականը նկատում է, որ 2017թ. նկարահանված «Ջումանջի»-ն էականորեն տարբերվում է 1995թ. օրիգինալ ֆիլմից, որում գլխավոր հերոսին մարմնավորել…