Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Facebook-ի Messenger-ը նոր թարմացումից հետո թույլ է տալիս երկկողմանի ջնջել ուղարկած հաղորդագրությունները
Facebook-ի Messenger-ը նոր թարմացումից հետո թույլ է տալիս ջնջել ուղարկած նամակը և՛ ուղարկողի մոտից, և՛ ստացողի՝ ուղարկելուց հետո 10 րոպեների ընթացքում։ Այս մասին գրառում է կատարվել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/PersonalDataArmenia/posts/1205528732949211
Apple-ը սկսել է վաճառել iPhone X-ի վերանորոգված մոդելները
Apple ընկերությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարածքում իր օնլայն խանութի միջոցով վաճառել վերանորոգված iPhone X-երը: 64 ԳԲ հիշողությամբ սարքի գինը սկսվում է 769 դոլարից: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Ընկերությունն այս մոդելը մրցակցության մեջ է դրել իր մյուս՝ iPhoneXR-ի հետ, որը ավելի նոր ու հզոր է: iPhone XR-ը ունի հեղուկ…
WhatsApp-ն անվտանգության նոր մեխանիզմներ է ներդնում
WhatsApp հավելվածը որոշել է ներդնել նամակագրությունը պաշտպանելու նոր համակարգ, որն արդեն հասանելի է iPhone սմարթֆոններից օգտվողների համար: Խոսքը դեմքը նկարելու կամ մատնահետքը թողնելու միջոցով հավելվածը արգելափակումից բացելու մասին է: Հավելվածի՝ այս մեխանիզմներով օժտված նոր տարբերակը հասանելի է դարձել AppStore-ում: Նոր կարգավորումների միջոցով օգտատերերը կարող են հավելվածը բացել այնպես, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը՝ մատը սահեցնելով…
YouTube-ից կարող է հեռացվել «դիսլայքի» կոճակը
Տեսանյութերի հրապարակման YouTube կայքի մասնագետները տարբերակներ են դիտարկում «Դիսլայք» կոճակը հեռացնելու վերաբերյալ: Նրանց նպատակն է կոճակի հեռացումով հասնել նրան, որ չարամիտներն այլևս չկարողանան նպատակադրված գցել տեսանյութերի վարկանիշները՝ օգտվելով այդ կոճակը չարաշահելու հնարավորությունից: Այս մասին իր ամենաթարմ տեսաուղերձում հայտնել է կայքի ծրագրերի ղեկավար Թոմ Լեունգը: Նա նշել է, որ քննարկվում է մի քանի տարբերակ, և կոճակն…
AnTuTu ծրագրի մշակողները ներկայացրել են ամենահզոր սմարթֆոնը
Սարքավորումների, հիմնականում սմարթֆոնների և պլանշետների, թեստավորմամբ զբաղվող AnTuTu ծրագրի մշակողները ներկայացրել են ամենահզոր սմարթֆոնների վարկանիշները, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Հայտնում է REGNUM ինֆորմացիոն Գործակալությունը։ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ ամենահզոր սմարթֆոն է ճանաչվել ZTE ընկերության՝ Nubia Red Magic Mars սմարթֆոնը՝ Snapdragon 845 պրոցեսորով։ Վերջինիս հաջորդում է Huawei կազմակերպության սմարթֆոնը։ Լավագույն տասնյակի մեջ են հայտնվել…
Ռուսաստան չգաղտնալսվող հեռախոս են ստեղծել
Ռուսաստանի «Ռոստեխ» (Ростех) պետական կոնցերնը ստեղծել է նոր հեռախոս, որը հնարավոր չէ ծրագրային տեսանկյունից կոտրել կամ գաղտնալսել: Այդ հեռախոսը նախատեսված է ոչ թե հասարակ օգտվողների, այլ ընկերությունների ու պետական աշխատողների համար: Այս մասին հայտարարել են «Ռոստեխի» մամուլի կենտրոնում: Անհատների այն չի վաճառվելու: Ընկերությունները կարող են դիմել հեռախոսի պատվերի համար՝ սկսած մեկ հատից, և հենց պատվիրվող…
Apple-ը պատենտ է ստացել MacBook տրանսֆորմացվող ապակե ստեղնաշարի համար
Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը պատենտավորել է ապակե եզակի ստեղնաշարը, որը կլուծի աղբով լցվող կոճակների խնդիրը: Ապագայի տեխնոլոգիայի մանրամասները հայտնվել են ԱՄՆ-ի Պատենտների եւ ապրանքանիշերի վարչության տվյալների բազայում, հաղորդում է Planet Today-ը: Apple MacBook համակարգիչների վերջին սերնդի գլխավոր խնդիրներից մեկը ցածր հուսալիություն ունեցող ստեղնաշարն է, որն իրացված է «թիթեռնիկ» մեխանիզմի հիման վրա: Կոճակների մեխանիկական տարրերն արագորեն լցվում…
«PicsArt»-ը «արհեստական բանականության» մասնագետների պատրաստման ծրագիր է իրականացրել
«PicsArt» ընկերությունը Երևանի պետական համալսարանի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացրել է արհեստական բանականության (ԱԲ) մասնագետների պատրաստման նոր ծրագիր։ Կենտրոնի Տեղեկատվական համակարգերի մշակում և Տեղեկատվական համակարգերի կառավարում մասնագիտացումների երկրորդ կուրսի ուսանողների համար առաջին կիսամյակում իրականացվել են «Մեքենայական ուսուցում» և «Նեյրոնային ցանցեր» դասընթացներ։ Դասընթացները վարել են «PicsArt» ընկերության ԱԲ թիմի մասնագետները՝ կիրառելով տեսական գիտելիքների…
Apple-ը ներողություն է խնդրում FaceTime-ում հայտնաբերված գաղտնալսող սարքի համար. Bloomberg
Apple ընկերությունը ներողություն է խնդրում FaceTime ծրագրի վիդեոչաթ ծառայության գաղտնալսող սարքի համար, որը հնարավորություն է տալիս իր օգտատերերին գաղտնալսել մարդկանց խոսակցությունը նույնիսկ այն դեպքում, երբ դեռ չեն պատասխանել զանգին, կամ մերժել են այն: iPhone պատրաստողը նշեց, որ այդ թերությունն արդեն շտկվել է և հաջորդ շաբաթ iOS-ի օգտատերերը կկարողանան գործարկել թարմեցված տարբերակը: «Մենք իսկապես ցավում ենք…
«Վարչապետի հետ նամակագրությունն» ու Boom խաղի հնարավոր ռիսկերը
itel.am -ը գրում է՝ Արդեն մի քանի օր է՝ «Facebook»-ի հայկական հատվածում մեծ թափով տարածվում է «Boom» հավելվածը, որն իրենից ներկայացնում է իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նամակագրություն: Հաշվի առնելով հավելվածի շուրջ առկա մեծ հետաքրքրությունը՝ «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանի հետ պարզել ենք, թե որքանով է հավելվածի օգտագործումն անվտանգ: «Boom»-ն օգտագործելիս դուք հավելվածին…
Համաշխարհային համաժողովը Հայաստան կբերի Google-ի, Amazon-ի, Facebook-ի պատասխանատուներին
Հայաստանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին մասնակցություն են ունենալու Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ-Ղազախստանը»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ անցկացվող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում . Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովին։ «Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա «Տեղեկատվական տեխնոլոգիաների…
«Ռոսկոմնադզոր»-ը տուգանել է «Գուգլ» ընկերությանը
«Գուգլ» ընկերությունը 500.000 ռուսական ռուբլու չափով տուգանք է վճարել է ՌԴ Տեղեկատվության դաշնային պետական համակարգին չմիանալու եւ Ռուսաստանում արգելված կոնտենտը զտելուց հրաժարվելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի քարտուղար՝ Վադիմ Ամպելոնսկին: «Գուգլ»-ն վճարել է վարչական վարույթով սահմանված տուգանքը և գումարն արդեն նստել է «Ռոսկոմնադզոր»-ի հաշիվներին»,- փետրվարի 1-ին հայտարարել է Ամպելոնսկին: Նա նաև շեշտել…
YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են փետրվարի 1-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին, ինչը վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։ Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երևանի ժամանակով ժամը 05:38-ին: Ավելի հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից, 28 տոկոսը դժգոհել է կայքի…
Գերմանական և հայկական համալսարանների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան: Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը…














