Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
«Նեյշնլ Ինսթրումենթս»-ի համահիմնադիր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր` «Նեյշնլ Ինսթրումենթս» կազմակերպության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Հայտնում է itel.am-ը: Կարճ դասախոսությունից առաջ կայացել է Ջեյմս Թրյուշարդի համատեղ մամուլի ասուլիսը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային…
Wirestock-ը և Coinstats-ը՝ Chainpoint բլոկչեյն համաժողովի հաղթող ստարտափներ
Երևանում նոյեմբերի 14-15-ն անցկացված Chainpoint 18 համաժողովում հաղթել են Wirestock և Coinstats հայկական ստարտափները։ Փոխանցում է itel.am-ը: Նրանք համաժողովի գլխավոր գործընկեր Fasttoken-ի և Nooor-ի կողմից կստանան աջակցություն։ Ընդհանուր առմամբ, միջազգային ներդրողների առջև ներկայացել է բլոկչեյն ոլորտը ներկայացնող հայկական 8 ստարտափ։ Ելույթների հիմնական նպատակն էր նախագծերի վերաբերյալ օգտակար կարծիքների հայտնումը, որոնք խթան կհանդիսանան ստարտափների թիմերի համար…
STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ստարտափ մրցույթն ընդունում է հայտեր
STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթն ընդունում է հայտեր՝ ստարտափներից, գիտնականներից և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներից: Ծրագիրն իրականացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Մրցույթի նպատակն է ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը: Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային…
Հայաստանի թիմը մասնակցել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի եզրափակչին
Թաիլանդի Չիանգմեյ քաղաքում կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլը, որում Հայաստանը ներկայացրել է Arm Cyber Kids թիմը։ Փոխանցում է itel.am-ը: Թիմի անդամներն են քույր եւ եղբայր 12-ամյա Ինես և 11-ամյա Աշոտ Գասպարյանները, որոնք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթողներն են։ Հայաստանի թիմը Թաիլանդում իր տարիքային խմբում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 104 թիմերի մեջ, ներկայացնելով…
Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ կաշխատի ոլորտի առաջատար ընկերություններում
Նոյեմբերի 27-ին PicsArt ընկերության Երևանի գրասենյակում Մեքենայական ուսուցման յոթամսյա խորացված դասընթացի 31 շրջանավարտ ստացել է ավարտական սերտիֆիկատ: Հայտնում է itel.am-ը: Նրանք աշխատանքի կանցնեն Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար այն ընկերություններում, որոնք լայնորեն կիրառում են արհեստական բանականության լուծումներ՝ իրենց ծառայություններում ու պրոդուկտներում: PicsArt-ի հայկական գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նշել է, որ սա ընկերության կազմակերպված արդեն երկրորդ…
Ucom-ը հանդես է եկել uTV Box հեռուստատեսային առաջարկով
Ucom-ը հանդես է եկել ОТТ հեռուստատեսության uTV Box Մարզային և uTV Box բոլորի համար նախատեսված առաջարկով, որի շրջանակներում Հայաստանի այն մարզերի կամ այլ բնակավայրերի բնակիչները, ովքեր չունեն Ucom-ի ֆիքսված ինտերնետի հասանելիություն, կարող են այնուամենայնիվ վայելել Ucom-ի ցանցի հեռուստատեսային ալիքները։ Մասնավորապես՝ Հայաստանի մարզերի բնակիչները, բաժանորդագրվելով uTV Box Մարզային ծառայությանը 12 ամսով, կարող են դիտել 70 ալիք…
Dasaran-ը պարգևատրել է նոր սերնդի դպրոցներին
Նոյեմբերի 26-ին Dasaran կրթական կենտրոնում ամփոփվել է «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթը: Դրան մասնակցում էին Հայաստանի և Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած 1484 դպրոցները: Մրցույթն իրականացրել են Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը` «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և Dasaran ծրագրի հետ համատեղ: «Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը…
16 տեսախցիկով սմարթֆոն. LG-ի սպասվող նորարարությունը
Սմարթֆոնում քանի՞ տեսախցիկ պետք է լինի: Apple-ը համոզված է, որ մեկը բավարար է, առավելագույն դեպքում՝ երկուսը: Samsung-ը հասել է չորսի: Երբ հայտնվեցին հինգ տեսախցիկ ունեցող Nokia սմարթֆոնի մասին առաջին լուրերը, բոլորը կարծեցին, որ դա կատակ է: Այժմ ոչ ոք կատակ չի անում: LG-ի վերջին արտոնագրերում խոսքը 16 տեսախցիկներով սմարթֆոնի մասին է: Ըստ 168.am-ի՝ սմարթֆոններն ունենալու…
ՏՏ ոլորտի կազմակերպությունները մրցել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի շրջանակում
Նոյեմբերի 25-ին ՏՏ ոլորտի կազմակերպությունները մրցել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում, որը կազմակերպել էր «Օրրան» բարեգործական ՀԿ-ն: Հայտնում է itel.am-ը: «ՏՏ ոլորտը` երեխաների համար» (IT for Children) նախաձեռնության շրջանակում կայացած միջոցառման նպատակն էր համախմբել Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մեկ գաղափարի շուրջ՝ ծառայեցնել ինտելեկտը հանուն ապահով, զարգացած ու կայացած ապագայի՝ անապահով երեխաների համար: Միջոցառմանը…
Հայտնի են SAP UP ստարտափ մրցույթի հաղթողները
Itel.am-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 23-ին Դիլիջանում կայացել է սոցիալական ձեռներեցների SAP UP մրցույթի եզրափակիչը, որի շրջանակում մրցել է 11 ստարտափ: Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցույթի հաղթող է դարձել Special Parents for Special Kids ստարտափը` արժանանալով 2 մլն դրամ մրցանակի։ Ստարտափի նպատակն է մանկական հաստատություններում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար ստեղծել ադապտացվող կահույք: Ստարտափը պատրաստվում է ստացած գումարը ծախսել…
Հայկական ռոբոտը շփման գծում՝ զինվորի փոխարեն
Isatech ընկերության գլխավոր ինժեներ Վահան Իսաջանյանը պատմում է սարքի մասին։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ հուշագիր է ստորագրվել
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է itel.am-ը: Դրա շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաները։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության…
Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը կհամագործակցեն
Itel.am-ի փոխանցմամբ՝ Ucom ընկերությունը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Գործակցությունն իրականացվելու է «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո։ «Այս գործակցությունը հնարավոր է դարձել՝ հաշվի առնելով ժամանակի մարտահրավերներին արձագանքելու և նորարարություններին հետեւելու անհրաժեշտությունը։ Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը և որ հանրակրթական համակարգում ներդրումները…
Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը
Itel.am-ի փոխանցմամբ` նոյեմբերի 21-ին ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը: Երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 20-ին, նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Հանդիպման ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրների մասին: Նրանք լսել են ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի,…














