Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Ինչ նորարարություն է նախատեսում «Facebook»-ը
«Facebook»-ը մտադիր է իր մեսենջերի, «WhatsApp »-ի և «Instagram»-ի հաղորդագրությունների ծառայությունները միացնել միմյանց: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: Չնայած նրան, որ երեքն էլ կմնան որպես առանձին հավելվածներ, դրանք կապված կլինեն այնպես, որ հաղորդագրությունները կարող են փոխանցվել մեկը մյուսի միջև: «Facebook»-ից «BBC»-ին տեղեկացրել են, որ դա երկար գործընթացի սկիզբն է: Այս միացումը նշանակում է, որ «Facebook»-ի…
Ցուկերբերգը հերքում է Facebook-ի օգտատերերի տվյալները վաճառելու մասին լուրերը
Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հերքել է ընկերության կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների վաճառքի մասին լուրերը: «Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում, թեև լրատվամիջոցները հաճախ են հաղորդում, թե մենք դա անում ենք: Իրականում, օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության վաճառքը կհակասեր մեր գործարար շահերին, քանի որ դա կկրճատեր գովազդատուների համար մեր ծառայության բացառիկ արժեքը», – գրել է նա…
ՏՏ ոլորտը դարձնելու ենք Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ․ Փաշինյան
«Այս պահին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի մի քանի ներդրումային նախագիծ կա, և մենք մտադիր ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ», – այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հարցերից մեկին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ թվային օրակարգը կարևոր դեր ունի նաև ԵԱՏՄ շրջանակներում, և դրա մասին խոսք եղավ նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների…
Եվս մեկ դպրոց է միացել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին
Հունվարի 22-ին Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: 155 հիմնական դպրոցի սաներն ու աշխատակազմն անհամբերությամբ էին սպասում ինովացիոն լաբորատորիայի ստեղծմանը: Դպրոցն իր ֆինանսական միջոցներն է ներդրել իր աշակերտներին ինժեներական գիտելիքների փոխանցման և «Արմաթ»-ի ստեղծման համար: Հաշվի առնելով դոնոր կազմակերպությունների սղությունն ու այն առաջնահերթությունը, որ «Արմաթ»-ները ստեղծվում են սահմանամերձ և…
Մեկնարկել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։ Ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցելու համար Երևանում են 100-ից ավելի մասնագետներ ԱՊՀ անդամ-պետություններից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Ողջունելով…
Նախարարն ընդունել է «DataArt»-ի տնօրենների խորհրդի անդամներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն և Յուլյա Զավիլեյսկայային։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: «DataArt»-ի ներկայացուցիչները Հակոբ Արշակյանին ներկայացրել են ընկերության գործունեությունը։ «DataArt»-ը գործում է արդեն 20 տարուց ավելի և առաջարկում է ՏՏ լուծումներ ֆինանսական, առողջապահական,…
ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում նկատվող տենդենց է. Մխիթար Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` մեր երկրում գնալով զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը, միաժամանակ նկատվում է հասարակագիտության հանդեպ հետաքրքրության ու մոտիվացիայի անկում, որովհետև ոլորտը մրցունակ չէ, գրավիչ չէ: Նա հետաքրքրվեց` ԱԺ ձևավորվելիք Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը կկարողանա՞ ինչ-որ կերպ նպաստել, որ այդ հետաքրքրվածությունն առաջանա, ու…
Հայկական Renderforest-ը գլոբալ վարկանիշում «առաջ է անցել» Facebook-ից
Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափն ընդգրկվել է համաշխարհային հեղինակություն վայելող G2crowd հարթակի՝ 2019թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների (Best Software Companies 2019 Awards) վարկանիշում։ Այս մասին Itel.am-ին հայտնել են Renderforest-ում: Հայկական ստարտափը մի քանի հորիզոնականով գերազանցել է Facebook սոցիալական ցանցին։ Առաջին հորիզոնականում Google-ն է: G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանշավորում է ընկերություններին՝ հիմնվելով իրական…
Amazon-ը գերազանցեց Microsoft-ին` դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը
Օրեր առաջ «Amazon» ընկերությունն իր ողջ արժեքով գերազանցեց «Microsoft»-ին՝ դառնալով աշխարհի ամենամեծ հանրային ընկերությունն ու թարմացնելով «Wall Street» ամսագրի վերջին համարի կարևորագույն ցուցակը։ «Bloomberg»-ի տվյալների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերն աճել են 3.4%-ով, իսկ ողջ կապիտալը կազմել է $797 միլիարդ։ Չնայած նրան, որ դեռ սեպտեմբերին «Amazon»-ի «ունեցվածք»-ը հատել էր $1 տրիլիոնը՝ «Microsoft»-ին անցնելու համար չնչին տարբերությունն էլ…
ԱՄՆ-ում մի քանի նահանգներում ինտերնետը միանգամից անջատվել է
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (АP) գործակալությունը: Ինչպես նշել Է գործակալությունը, CenturyLink-ի սպասարկյալները շատ նահանգներում՝ Կալիֆոռնիայից մինչեւ Նյու Յորք, կապի աշխատանքի հետ կապված խնդիրներ են ունեցել դեկտեմբերի…
Որոնք են 2018 թվականի լավագույն սմարթֆոնները
Fortune հանդեսի փորձագետները կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Հնգյակում հայտնվել են iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, Huawei Mate 20 Pro-ն, OnePlus 6T-ն և Samsung Galaxy Note9-ը։ iPhone XS Max-ը հայտարարել են ամենա «էփլային» արտադրանքը, որը երբևիցե թողարկել է կորպորացիան: Դրա գլխավոր արժանիքներն են՝ անջրանցիկությունը, բարձրակարգ խցիկը, չափը և էկրանի լուծաչափը, իսկ հիմնական…
Ֆրանսիան հարկեր կսահմանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ
Ֆրանսիան 2019 թվականից նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը, գրում է The Financial Times-ը: Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան ներգրավել մոտ 500 միլիոն եվրո: Դեկտեմբերի սկզբին ֆիննախարարի ղեկավարը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն…
Գրանցվել է պետական կառույցների կայքերի ուղղությամբ հաքերային հարձակման փորձերի աճ. ԱԱԾ
Հայաստանի պետական կառույցների կայքերի ուղղությամբ 2018-ի 11 ամիսների ընթացքում հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ գնդապետ Արմեն Քինակցյանը: «Խոսքը վերաբերում է պետական կառույցների կայքերի վրա հարձակումների փորձերին, որոնք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Այդ հարձակումները…
Համակարգչային մկնիկին կարող է փոխարինել մատանին
Indiegogo կայքում ներկայացված է Padrone մատանին, որը կարող է փոխարինել համակարգչային մկնիկին։ Անլար լիցքավորվող կայանով այդ աքսեսուարը վաճառվում է 189 դոլարով, փոխանցում է Oane-ը։ Գործարկելու համար Padrone մատանին անհրաժեշտ է միայն մատին դնել։ Էջերը կարելի է թերթել սեղանի մակերեսին ձեռքի շարժումով։ Այն ունի տեսախցիկ և շարժման հաղորդիչ:














