Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախաձեռնել է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի թարմացում։ Նախարարությունում մշակվել է նախագիծ, որի ընդունման պարագայում որդան կարմիրը, պարկապզուկը, կոխ ըմբշամարտը, Գյումրու մուշուրբան ու այլ ոչ նյութական արժեքներ կներառվեն Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում։ Վերջնական նպատակը դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության…
1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական լիամետրաժ կինոնկարը, որը Հայաստանը ներկայացրել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար, կցուցադրվի Ֆլորիդայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում: Վաշինգտոնում այս շաբաթ կայացավ ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հյուսիսամերիկյան առաջին ցուցադրությունը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական համատեղ արտադրության…
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։ Հիշեցնենք՝ Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տալով 435 կգ արդյունք՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Գոռ Մինասյանն էլ…
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 15-ին կմեկնարկի «Կին» միջազգային XV կինոփառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. նոյեմբերի 19-ը՝ Երևանում: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք Ադամյան, 2/2)։ Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային…
Հիանալի միջոց՝ տեղում չդոփելու համար. նոյեմբերի 13-ին հայ ընթերցողին ներկայացվեց թիվ 1 բեսթսելեր և համաշխարհային ֆենոմեն «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը: Առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս էր տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: «Տարիներ առաջ հրատարակել էինք «Ո՞ւր է իմ պանիրը» համաշխարհային…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երգիչ Դիմա Բիլանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: «Ազգային մշակույթի և արվեստի զարգացման, երկար տարիներ բեղմնավոր գործունեություն ծավալելու համար՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է հանձնվում Դիմա Բիլան Նիկոլաևին»,- ասվում է փաստաթղթում: Աղբյուր՝ aysor.am
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված: Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս…
ՀՀ մշակույթի նախարարության տարեկան միջազգային ծրագրերի համատեքստում՝ ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը: Համերգի ընթացքում կներկայացվեն համաշխարհային և հայկական ջազային երաժշտական ժառանգության լավագույն նմուշները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանական միջոցառումների և «Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում: Օ. Լունդստրեմի…
Նոյեմբերի 11-ին անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն։ Այդ կապակցությամբ ողջ օրվա ընթացքում կոմպոզիտորի արձանի մոտ՝ Կարապի լճի շրջակայքում հնչեցին նրա ստեղծագործությունները: Տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն. հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային, հնչեցին ելույթներ: Այնուհետ ներկաներն ուղևորվեցին քաղաքային պանթեոն, կոմպոզիտորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու և հարգելու նրա հիշատակը։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում…
«Հայֆիլմ»-ի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հրավիրելով կինոսերների և պաշտոնյաների ուշադրությունը: «Գուցե սա ամենակարևոր խնդիրներից չէ, բայց կարևոր է այնքանով, որ անհրաժեշտ եմ համարում արդեն հայտարարել։ Այն, ինչ կասեմ, իսկական հին կինոշնիկների սրտից եմ խոսելու։ Հայտարարությունս թող կարդան բոլոր կինոսերները, պաշտոնյաները և հատկապես լրագրողները: «Հայֆիլմ»-ի այն լոգոն, որով մինչ…
Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով: Նա հայտնի դերեր ունի նաև թատրոնում: Դերասանի մահվան մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Լևոն Մուրադյանի գործընկեր, դերասան Արթուր Բարսեղյանը: «Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերը քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,- գրել…
Երգիչ Ֆրենկ Սինատրային պատկանած Rolls-Royce ավտոմեքենան աճուրդի է հանվել NEC Classic Motor Show ցուցահանդեսի շրջանակում, որը բացվել է նոյեմբերի 9-ին, Բիրմինգհեմում: Նոյեմբերի 9-11-ը Մեծ Բրիտանիայում տեղի է ունենում դասական ավտոմեքենաների NEC Classic Motor Show ցուցահանդեսը: Դրա շրջանակում շուրջ 3 հազար ռետրո ավտոմեքենա է ցուցադրվել: Իսկ աճուրդի շրջանակում կվճառավեն ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրային, բրիտանացի ռեժիսոր Սթիվ…
Իտալացի կոմպոզիտոր և մոտ 500 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Էնիո Մորիկոնեն այսօր նշում է իր 90-ամյակը։ Իր կյանքի մեծ մասը Մորիկոնեն նվիրել է երաժշտությանը: Չնայած բավականին մեծ տարիքին՝ կոմպոզիտորը, որ նաև որպես նվագավար ղեկավարում է իր ստեղծագործությունների կատարումը, շարունակում է համերգներ տալ աշխարհի տարբեր ծայրերում։ Երբեմն նա ստիպված է լինում հրաժարվել ելույթներից մեջքի ցավերի պատճառով, սակայն…
Դիլիջանի միջազգային դպրոցում (United World College Dilijan) կայացել է 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի երեք վեպերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Մասնավորապես, ներկայացվել են «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գործերը, որոնք հայերեն են թարգմանվել բնագրից՝ գերմաներենից: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը: Գրքերի շնորհանդես-քննարկմանը մասնակցել…