Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Քսավիե Լեգրանի «Որդեգրություն» ֆիլմը արժանացել է «Սեզար» մրցանակի
Ֆրանսիական «Սեզար» մրցանակաբաշխությունում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Որդեգրություն» ֆիլմը, որը ռեժիսոր Քսավիե Լեգրանի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտնի են դարձել նախօրեին: Մրցանակաբաշխությունը վարել է ֆրանսիացի կատակերգու դերասան Կադ Մերադը: Քսավիե Լեգրանը մրցանակ է ստացել նաև լավագույն սցենարի համար: Մրցանակաբաշխության այս տարվա լավագույն դերասանուհին Լեա Դրյուկերն է «Որդեգրություն» ֆիլմում գլխավոր…
Օսկարի նոմինացված 8 ֆիլմեր, որոնք հիմնված են գրքերի վրա
Օսկար մրցանակաբաշխությունն արդեն մոտ է, ինչը նշանակում է, որ մեզ սպասում են բազում անհարմար պահեր և նախանձ առաջացնող զգեստներ: Համացանցը շուտով կլցվի բանավեճերով՝ կապված մրցանակաբաշխության հաղթողների հետ: Բայց գրքասերների համար միշտ կա ևս մի երևույթ Օսկար մրցանակաբաշխության մեջ, որը հաճախ կարող է չնկատվել. դա այն է, որ օսկարակիր ֆիլմերից շատերը հիմնված են գրքերի վրա: Այս…
Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: «Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր…
Մահացել է The Monkees խմբի համահիմնադիրը
Ամերիկյան The Monkees խմբի նախկին կիթառահար Պիտեր Տորկը մահացել է 78 տարեկանում: Այս մասին նշվում է երաժշտի ֆեյսբուքյան էջում: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: ԶԼՄ-ների տեղեկություններով` երաժիշտը նախկինում վիրահատությամբ հեռացրել էր գլխուղեղի չարորակ ուռուցքը, սակայն դրանից հետո էլ շարունակել է ելույթ ունենալ խմբով: The Monkees-ում նա սկսել էր ելույթ ունենալ 1965 թվականից` խմբի հիմնադրումից…
Մահացել է ամերիկացի դերասան Վինի Վելլան
Ամերիկացի դերասան Վինի Վելլան, որը հայտնի է «Սոպրանոյի կլանը» հեռուստասերիալում և «Խաղատուն» ֆիլմում իր դերերով, կյանքի 73-րդ տարում մահացել է, հայտնում է Deadline-ը՝ հղում անելով դերասանի ընտանիքի հայտարարությանը: Պորտալի փոխանցմամբ՝ դերասանի մահվան պատճառը լյարդի քաղցկեղն էր: Վինի Վելլան ավելի քան 50 էպիզոդիկ դերեր է մարմնավորել ֆիլմերում:
Նոր ցուցադրությունը հնարավորություն է տալիս հայտնվել «վանգոգյան» աշխարհում. տեսանյութ
Փարիզում բացվել է Վան Գոգի նկարների ցուցադրություն, որտեղ այցելուները կարող են խորասուզվել արվեստագետի նկարների մեջ: Ցուցադրությունը կոչվում է «Աստղային գիշեր» (“Starry Night”), որը հոլանդացի արվեստագետի ամենասիրված նկարներից մեկի անվանումն է և ընդգրկված է ցուցադրության մեջ: Այնտեղ օգտագործված են 15000 քառակուսի մետր մակերեսով էկրաններ, որպեսզի փոխանցեն 2000 շարժվող պատկերների ձայնային և լուսային շոուն: 35 րոպե տևացող…
«Մատրիցա» ֆիլմն արդեն 20 տարեկան է. ֆիլմի դերասաններն առաջ և հիմա
Հաջորդ ամիս կլրանա «Մատրիցա» գիտաֆանտաստիկ ֆիլմի 20-րդ տարեդարձը: Ֆիլմը էկրաններին է հայտնվել 1999 թվականին, կինոարտադրության համար երբևէ եղած ամենալավ տարվա ընթացքում: Ֆիլմն իր պրեմիերայից 2 ամիս հետո մեծ ճանաչում գտավ և մինչև հիմա էլ շարունակում է մնալ էկրաններին, և ակներևաբար մեծ ազդեցություն է ունեցել այլ ֆիլմերի վրա, որոնք նկարահանվել են նոր դարաշրջանում: Մատրիցայի հաջողության և…
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու
ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ «UNESCO»-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը: «UNESCO»-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով «BBC»-ի թուրքերեն ծառայության հարցերին, ասել է, որ Թուրքիայի տարածքում 18 վերացած կամ վերացող լեզուներ կան: Դրանցից 3-ը՝ ուբիխերենը, Մլահսո (արևելյան ասորերեն) և Կապադովկիայի…
90 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Կլոդ Գորետան
Կյանքի 90-րդ տարում Ժնևում մահացել Է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է Շվեյցարիայի ATS հեռագրական գործակալությունը: Ինչպես նշված Է, ռեժիսորը մահացել Է փետրվարի 20-ին օրվա երկրորդ կեսին: Նրա մահվան մասին գործակալությանը հայտնել են հարազատները: Գորետան աշխատել Է Ալեն Տաների և Միշել Սուտերի հետ: Նա նկարահանել Է մի…
Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Երկրաբանության և արվեստի թանգարանում փետրվարի 21-ին կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը: Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հղում անելով arkeolojikhaber.com-ին: «Anadolu Kültür» (Անատոլիայի մշակույթ) կազմակերպության կողմից նախաձեռնվող ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվից և ուսումնասիրության կենտրոնից, Աթաթուրքի անվան գրադարանից և Institute for the History of Material Culture of the…
Հայտնի ֆագոտահարը հանդես կգա Հայաստանի Կամերային նվագախմբի հետ
Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը կանցկացվի փետրվար 25-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր կղեկավարի Կամերային նվագախումբը, նաև հանդես կգա որպես ֆագոտահար: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը: Համերգին ներկայացվեն Մոցարտի Ֆագոտի…
Նոր տեխնոլոգիաներով ցուցադրություններ. Մատենադարանը ցուցանմուշները ներկայացնում է նորովի
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտը 2019 թվականին իրականացնելու է խոշոր ծրագրեր թե գրահրատարակչական, թե գիտաժողովների, թե ցուցադրությունների կազմակերպման առումով: Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը «Արմենպրես»–ի հետ զրույցում առանձնացրեց մատենաշարերի հրատարակությունը: «Այդ մատենաշարերի մեջ բացառիկ նշանակություն ունի «Մատենագիրք Հայոց»-ը, որն ընդգրկում է մեր ամբողջ մատենագրությունն առաջին իսկ հայերեն գրված երկից, մինչև 18-րդ դարի վերջ…
Ավարտվել է «Օսկար»-ի դափնեկիրներին որոշելու վերջին փուլը
Փետրվարի 19-ի երեկոյան ԱՄՆ-ում ավարտվել է «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու քվեարկության վերջին փուլը: Ինչպես նշել է «Deadline Hollywood» ինտերնետ-պորտալը, քվեարկությանն իրավունք ունեին մասնակցել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի 7902 անդամներ: 2019 թվականին քվեարկությունն առաջին անգամ անցկացվում է հատուկ կայքում, թեև ակադեմիայի անդամների մի մասը կարող Էր քվեաթերթիկը լրացնել և այն ուղարկել փոստով: Մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում,…
Ամենաանմոռանալի պահերը «Օսկար» մրցանակաբաշխությունից
Օսկար մրցանակաբաշխության հանդիսությունների ընթացքում բազում զավեշտալի և տպավորիչ դեպքեր են եղել, որոնք երբեք չեն մոռացվի: Թող ես լինեմ Ֆրանկը, 1934 Օսկարի պատմության առաջին գրանցված ձախողումը (մրցանակաբաշխությունը առաջին անգամ անցկացվել է 90 տարի առաջ) մեզ սովորեցնում է, որ պետք է միշտ նշենք ազգանունները: Կամ, գոնե սպասենք, որ մեր ազգանունը հնչի: Ֆրանկ Կապրան սակայն այս ամենը…
Գրադարանային ոլորտը ձախողված է․ հարյուրավոր գրադարաններ փակվել են
«Հետք»-ը գրում է՝ Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանն իր ֆեյսբուքյան էջում մի այսպիսի գրառում է արել․ «225 գրադարան փակվել է միայն վերջին 3 տարում։ Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը եւ այն համադրելով Մշակույթի նախարարության տվյալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիվը 697 էր։ Հաշվարկում ներառվել…















