Քաղաքականություն
Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։
ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը Վիգեն Սարգսյանի մասին
Ի պատասխան նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում ու վերհիշի իր փոխնախագահած կուսակցության կործանարար ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ժողովրդավարության, տնտեսության և այլ ոլորտներում, կհաղթահարի մեղքի զգացումից առաջացած մտքերը և կքվեարկի սեփական կուսակցության օգտին,…
Նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի նախնական ցուցակի մասին
Տեսանյութում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը առաջնորդող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է: https://www.youtube.com/watch?v=JwbK8rV40_8 Աղբյուր՝ henaran.am
Դավիթ Շահնազարյանը ընդունել է ՀՀԿ-ի առաջարկը
«Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկը».- Դավիթ Շահնազարյան:
Առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ասել է․ «Այս նախագիծն ունի մի քանի առանձնահատուկ հանգամանքներ, որոնք էական են քննարկումների համար: Առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է, և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Նաև…
ՀՀկ-ական Սամվել Ֆարմանյանը հրաժարվել է մասնակցել ընտրություններին
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին այսօր նա տեղեկացրեց լրագրողներին: Պատգամավորը, սակայն, չբացատրեց, թե ինչու է նման որոշում կայացրել և ասաց, որ մանրամասների մասին կխոսի նոյեմբերի 15-ին: Հանրապետական կուսակցությունը, հիշեցնենք, երեկ ԳՄ, այնուհետև՝ խորհրդի նիստում որոշել էր մասնակցել ընտրություններին: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է…
ՊՆ նախկին փոխնախարարը նույնպես կառաջադրվի
armVote-ը հայտնում է՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կլինի ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։ Հ.Գ. Հիշեցնենք, որ վերջինս մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամներից է եղել:
Զոհրապ Եգանյանը Նիկոլ Փաշինյանի մասին
ՄԻՊ նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ ասել է․ «Մարդկանց սպասումները չափից ավելին են, երկրի ղեկավարի խոսքը ճիշտ տեղ չի հասնում, մարդիկ արդեն վստահաբար խոսում են, որ գազի գինն իջնելու է, բենզինն էլ հետը, աշխատավարձերը կրկնապատկվելու են և այլն։ Սա միանշանակ տանելու է դեպի հիասթափության եկող տարվա սկզբից սկսած։ Հանրային կապերը…
Հայտնի է, թե որտեղ կառաջադրվի Արմեն Աշոտյանը
armVote-ը հայտնում է՝ Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:
Շարմազանովի խորհրդականը նույնպես կառաջադրվի
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքը ընդգրկում է Արագածոտնի մարզը:
Ով կփոխարինի Արա Սահակյանին
Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նոր Նորքում շինություն է ապամոնտաժվում
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը մոտ 1 ժամ առաջ ուղիղ եթերով հրապարակել է, թե ինչպես է ապամոնտաժվում Նոր Նորքում գտնվող ապօրինի կառույցներից մեկը (հոլովակը ստորև): Կառույցը ապամոնտաժվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ:
«Պատերազմներում, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում»,- Նիկոլ Փաշինյան
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին, հայտնում է վարչապետի պաշտոնական կայք-էջը: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել…
«Սասնա ծռեր»-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Երկու օր առաջ պաշտոնապես գրանցված «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Արթիկում կայացած հանդիպմանը հայտարարեցին, որ պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ազատության» հարցին՝ միայնակ են մասնակցելու ընտրություններին, թե դաշինք են կազմելու, կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ – «Քննարկումները շարունակվում են։ Մեզ խիստ հետաքրքրում էր և շատ ենք կարևորում, որ կարողանանք համախմբել այս տարիների ընթացքում…
Կարո Եղնուկյանը մասնակցելու դեպքում կսատարեր «Սասնա ծռեր»-ին
«Սասնա ծռեր» համահայկական շարժման աջակից և անդամ Կարո Եղնուկյանը չի կարող մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետև երկքաղաքացի է, իսկ Հայաստանի Սահմանադրությամբ կա արգելք: Սակայն նա նշել է,որ մասնակցելու դեպքում կսատարեր «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Հարցին՝ արդյոք «Սասնա ծռերը» վերջնականապես փակե՞լ է զինված պայքարի էջը և անհրաժեշտության դեպքում նորից նման մեթոդի չի՞ դիմի, Եղնուկյանն արձագանքեց. «Զինված…














