Քաղաքականություն
Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։
Արդեն ունենք մոտ 1000 պատգամավորի թեկնածու
News.am-ն հայտնում է՝ իր հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշել է, որ Նոյեմբերի 9-ի դրությամբ մոտ 1000 քաղաքացի դիմել է անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու համար, որոնցից 13-ը մերժվել է՝ «Ընտրական օրենսգրքով» սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով։
Արտակ Զեյնալյանը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ցուցակով: Լրագրողների հետ զրույցում նա հստակ չասաց՝ կլինի խորհրդարանում, թե ոչ, միայն ասաց, որ լինելու է պատգամավորի թեկնածու: «Արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը: Այս մասին Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է այսօր «Ազատ…
«ՀՀ-ն լինելու է տարածաշրջանի կարևորագույն երկիրը»,-Խաչատուր Քոքոբելյան
Այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակությունների հուշագրի ստորագրման միջոցառմանը ելույթ ունեցան կուսակցությունների ղեկավարներ Խաչատուր Քոքոբելյանն ու Արամ Սարգսյանը։ «Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր հիմնական նմապատակին հասած կլինի եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական կյանքում։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պիտի դիվերսիֆիկացվի։ Այո, հեղափոխոթյունն արել է Նիկոլ Փաշինյանը, բայց…
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների քանակը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ ընտրողների քանակը` ըստ ընտրական տարածքների: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 2 միլիոն 574 յազար 916 է: Ըստ ընտրական տարածքների` ընտրողների թվային պատկերը հետևյալն է. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն՝ 200 112, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն՝ 213 628, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ՝ 225 223, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 035, Արարատի մարզ՝ 221…
ՀՀԿ-ն նոյեմբերի 11-ին խորհրդի նիստ կհրավիրի
էդուարդ Շարմազանովը Aysor.am-ին տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն վաղը կհրավիրի նիստ, որը տեղի կունենա իրենց կենտրոնական գրասենյակում: Շարմազանովը հավելել է, որ դեռևս ժամ հստակեցված չէ և խորհրդի նիստին կմասնակցի մոտ 200 կուսակցական: Այդ օրը որոշվելու է, արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:
Ազատ դեմոկրատներ և Հանրապետություն կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն Մենք դաշինքով
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Խաչատուր Քոքոբելյանն ու Արամ Սարգսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին նրանք կմասնակցեն «Մենք» դաշինքով։ «Մենք «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները ՀՀ զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով ՀՀ-ի իրավական, ժողովրդավարական պետության կայացումը,…
Khachatur Kokobelyan: We can be a deterrent for the authorities not to deviate (Armenian)
Khachatur Kokobelyan: We can be a deterrent for the authorities not to deviate
Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է. «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից,…
Ռուս-հայկական հարաբերությունները ոչ միայն բարեկամական, այլ եղբայրական բնույթ են կրում
Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական Ակադեմիան արդեն 80 տարվա պատմություն ունի, իսկ ահա ակադեմիային կից Դիվանագիտական Ակումբը ստեղծվել է ընդամենը երկու տարի առաջ և այդ ակումբի անդամները երեկ հյուրընկալվել էին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Դիվանագիտական այդ ակումբը մի հարթակ է, որի նպատակն է զարգացնել դիվանագիտության մեջ եղած կարևորագույն գործիքներից մեկը՝ անմիջական ու մարդկային շփումները Ռուսաստանում հավատարմագրված…
Նախագահը Բաղրամյան 26-ի մասին
Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ իր աշխատակազմի աշխատակիցների համար ավելի հարմարավետ է Բաղրամյան 26-ում աշխատելը։ «Բաղրամյան 26-ը ավելի հարմարավետ է աշխատակիցների համար, և ես ուրախ եմ դրա համար և կրկին ուզում եմ նշել, որ ես պատրաստ եմ և՛ Ազգային ժողովի, և՛ վարչապետի հետ լուրջ համագործակցության ի շահ մեր երկրի», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի…
Մաշտոցի 47–ից Բաղրամյան 26: ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխվի
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե: «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի…
Չեխիայի դեսպանն ասել է, որ իրենց հետաքրքրում են Երևանում «կանաչ» տրանսպորտի և թափոնների վերամշակման նախագծերով
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։ Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում: Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը: Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը: Աղբյուր՝ Hetq.am
Յուրի Խաչատուրովը Հայաստանում է
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ին վերադարձել է Հայաստան։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Ամսի 4-ից է վերադարձել, այսինքն՝ երբ պաշտոնապես որոշումը հրապարակվել է ազատման վերաբերյալ, ձեռնամուխ է եղել գործերի գործավարության հանձնման-ընդունմանը, ինչից հետո այցելել է մոր շիրմաքարին` Վրաստանի Հանրապետությունում, ամսի…
«Հայաստանում գազի գինը հնարավոր է իջեցնել 30-40 տոկոսով»․-Խաչատուր Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի Factor.am կայքին տված հարցազրույցը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։














