Հասարակություն
Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։
Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել
Խորհրդային Միության փլուզումից հետո Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել։ Հիմնադիրն ու սեփականատերը 21-ամյա Դավիթ Եգանյանն է։ Բանակից հետո աշխատանքի առաջարկ էր ստացել Ռուսաստանում ապրող հորեղբորից։ Ասում է՝ մի պահ արդեն մտածում էր Հայաստանը լքելու մասին: «Սիրում եմ իմ գյուղը, էս աուրան ինձ հաճելի ա, էլի, ու որոշեցի, որ պիտի…
Դաշտավան գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Նոյեմբերի 17-ին, ժամը 10:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է կոշիկի արտադրամաս: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտավան գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցի թիվ 7 վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:38-ին: Վագոն…
Տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մուտք են գործել Բաղրամյան փողոցի դեղատներից մեկը և հափշտակել 150 հազար դրամ արժողությամբ IPOD ապրանքանիշի պլանշետ և 25 հազար ՀՀ դրամ կանխիկ գումար: Դեպքի…
Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ զինվորական ծառայությունից ազատումներ են եղել, հայատարարվել է խիստ նկատողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։ Զինվորական Ծառայությունից ազատել 1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ. 2.…
«Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը», – Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և…
Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել
ՌԴ Վորոնեժի մարզում երկու հայ երեխա է մահացել: 3-ամյա տղան և 2-ամյա աղջիկը մահացել են գազի արտահոսքից թունավորումից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շրջանային դատախազության հաղորդագրությունը: Երեխաների մարմինները գտել են Սեմիլուկսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղում, ֆերմայի բնակելի տարածքում: «Նախնական եզրակացության համաձայն՝ երեխաները մահացել են գազից թունավորվելու հետևանքով: Ծնողները նրանց թողել են ֆերմայի բնակելի…
Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը
Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը չեղարկել է: Պետրոսյանի փաստաբանը նշել է, որ Ստեպանենկոն ամեն կերպ փորձում էր ձգձգել գործընթացը, սակայն ի վերջո դատարանը որոշում է կայացրել: Փաստաբանի խոսքով՝ Պետրոսյանն այս պահից «պաշտոնապես ազատ տղա» է: Աղբյուր՝ aysor.am
Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի…
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին ժամը 14:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների…
Երիտասարդը կամավոր հանձնել է հրացան ու փամփուշտներ
«Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Նարեկ Բ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, երկփողանի կարճացված հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ, 7.62 մմ տրամաչափի 43 փամփուշտ և հայտնել, որ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ հորը: Աղբյուր՝ slaq.am
Կապանցիները Ծառուկյանի ընկերությանն առաջարկել են փոխել արտադրամասի վայրը
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու հանրային երրորդ լսումը Կապանի համյանքապետարանում այսօր կրկին չկայացավ: Սա երրորդ լսման չկայացման արդեն չորրորդ դեպքն է, սակայն, ի տարբերություն նախորդ անգամների, այսօր քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները և ընկերությունը համաձայնել էին ուղղակի քննարկում անցկացնել, որը չի արձանագրվել որպես հանրային սլում: Քննարկման մասնակիցներից Դավիթ Հակոբյանն ասում է, որ իրենք միայն…
Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Աղբյուր՝ hetq.am
Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իր պաշտպանյալի կալանավորման մասին լուրը: «Հիմա քննչական գործողություններ են ընթանում, այս պահին որևէ բան չեմ կարող ասել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը։ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց,…














