Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Յուրա Մովսիսյանը՝ 2018-ի ամենարագ հեթ-տրիկի հեղինակ
YouTube-յան «Notelicioux» ալիքը ներկայացրել է 2018 թվականի ամենաարագ հեթ-տրիկները: Ամենաարագ հեթ-տրիկները հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ Ջիբրալթարի հետ խաղում։
«Միլանը» ձմռանը ցանկանում է ձեռք բերել Լոսանոյին
ՊՍՎ-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում: «Ռոսսոներիները» մտադիր են Մեքսիկայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին: Լոսանոյի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Հոլանդացիները նրա տրանսֆերի համար պահանջում են առնվազն 40 միլիոն եվրո:
Միհրան Հարությունյանը հավակնում է «Տարվա բացահայտում» կոչման
Պրոֆեսիոնալ ըմբիշ Միհրան Հարությունյանը հավակնում է «Տարվա բացահայտում» կոչման` FIGHT NIGHTS GLOBAL վարկածով։ Քվեարկությունը հասանելի է ՎԿոնտակտեի FNG պաշտոնական էջում։ Հարությունյանից բացի, այս կոչմանը հավակնում են նաև Ալի Իսաևը, Մաքսիմ Բուտորինը, Բեհրուզ Զուգուրովը, Մարիա Ագապովան և Մուհամեդ Էմինովը։ Այս պահին հայ մարզիկն առաջատար է քվեարկությունում 26.92 տոկոսով։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո 2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն…
Ժորդի Ալբան կարող է շուտով ստորագրել նոր պայմանագիր կատալոնական ակումբի հետ
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է շուտով ստորագրել նոր պայմանագիր կատալոնական ակումբի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 9 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար: Հիշեցնենք, որ Ալբան և ակումբը երկար ժամանակ չէին կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագրի շուրջ: Իսպանական մամուլը գրում էր, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան բանակցություններ չի վարում…
«Մխիթարյանը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Ծննդյան տոների լավագույն նվերս», – «Արսենալ»-ի երկրպագու
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Այդ առիթով «Արսենալի» որոշ երկրպագուներ շտապել են ցույց տալ իրենց ուրախությունը թվիթերյան միկրոբլոգում` գրառումներ կատարելով: Ինչպես գրում է Daily Star-ը, երկրպագուները պահանջում են «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիից փնտրել նոր եզրային կիսապաշտպանի, որը կկարողանա փոխարինել Հենրիխ Մխիթարյանին: …
Անդրանիկ Կարապետյանը վերադարձավ վարկանշային միավորներով և երրորդ տեղով
Դոհայում անցկացվեց «Քաթարի գավաթ» անվանումը կրող ծանրամարտի միջազգային ավանդական` թվով 5-րդ մրցաշարը: Այն վարկանշային էր և լավագույններին տրվեցին Օլիմպիական միավորներ: Հայաստանը ներկայացրեց էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը (81 կգ): Նա երկամարտում ցույց տվեց 341 կգ (161 կգ + 180 կգ) արդյունք և գրավեց երրորդ տեղը: Դոհայի մրցաշարը հայ ծանրորդների համար վերջինն էր ավարտվող տարում: Երկաթախաղի հայաստանցի վարպետներին…
Սանչոն «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում
«Բորուսիայի Դորդմունդ»-ի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն գրավել է եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը: Այս մասին գրում է իսպանական Marca սպորտային պարբերականը: Marca-ն նշում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Անգլիացի ֆուտբոլիստը 2017թ.-ին է «Մանչեսթեր Սիթի»-ից տեղափոխվել գերմանական ակումբ, իսկ ընթացիք մրցաշրջանում խփել է 7 գոլ և դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ:
«Ինձ համար միանշանակ է, որ լավագույն ֆուտբոլիստը Պելեն է», – Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Պելեն է և նշել է, որ հեռախոսում միայն մեկ սելֆի ունի՝ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ: «Հայրս ինձ միշտ ասում էր, որ ապագայում ինչ էլ խոսեն՝ Պելեն լավագույնն է: Ես Պելեին հանդիպել եմ, երբ փորձագետի կարգավիճակով աշխատում էի 2006 թվականի աշխարհի առաջնության…
Բրազիլացի հարձակվողը հեռացավ «Արարատ-Արմենիայից»
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվող Կայրոն Բատիստայի հետ երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը: Վերջինս մեկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում և երկու անգամ աչքի է ընկել գավաթի խաղարկությունում: Ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Կայրոն Բատիստային և մաղթում է նրան հաջողություններ հետագա կարիերայում:
Մխիթարյանը վնասվաքի պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումը
Այդ մասին, «Արսենալ»- «Բարնլի» հանդիպման նախախաղային ասուլիսում հայտարարել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին՝ նշելով, որ Մխիթարյանը ոտնաթաթն է վնասել «Տոտենհեմ»-ի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած խաղում:
Մանչեսթեր Յունայթեդը նոր գլխավոր մարզիչ ունի
Մանչեսթերյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ակումբի նախկին հարձակվող, նորվեգացի`Օլե Գուննար Սուլշերը: Նախնական համաձայնությամբ նորվեգացին կգլխավորի ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը: Նա նշել է, որ ամեն ինչ կանի, որ ակումբին վերադրաձնի հաջողությունը, որպեսզի թե ֆուտբոլիստները, թե երկրպագուները հպարտանան ակումբով: Ըստ նրա՝ ակումբը պետք է խաղա հարձակողական ֆուտբոլ և պետք է շանս ընձեռնել երիտասարդ խաղացողներին:«Միշտ էլ…
«Մոուրինյուն «Ռեալում» չէ արդեն 5 տարի, իսկ դուք շարունակում եք խոսել նրա մասին», – Սերխիո Ռամոս
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձի մասին: «Ես չեմ որոշում, թե ով պետք է լինի «Ռեալի» գլխավոր մարզիչը: Դա ավագի գործը չէ: Մոուրինյուն «Ռեալում» չէ արդեն 5 տարի, իսկ դուք շարունակում եք խոսել նրա մասին: Մենք պետք է հարգենք մեր ներկայիս մարզչին»,- Ռամոսի խոսքն է մեջբերում Marca-ն: Նշենք, որ օրեր…
2018 թվականի լավագույն 10 մարզիկները
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքները հայտնի են: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցեցին մարզական լրագրողները, ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ամփոփվեց SMS քվեարկության արդյունքները: «Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան Արթուր Թովմասյան Ֆերդինանդ Կարապետյան Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան Արսեն…
«Փյունիկ» ֆուտբոլային թիմի մարզչի որակազարկման ժամկետը կրճատվել է
Դեկտեմբերի 20-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բողոքը, որում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին (N31788) մինչև մայիսի 31-ը ներառյալ որակազրկման որոշումը՝ նվազեցնելով պատժատեսակը երեք խաղով որակազրկմամբ: ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն, քննելով «Փյունիկ» ՖԱ բողոքը, կարգապահական գործում առկա…
Լոռիի ֆուտզալի թիմի մարզիչը որակազրկվել է, ակումբը` տուգանվել
Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Ֆուտզալի Հայաստանի առաջնության հերթական տուրի` «ՖԱ Լոռի»-«Արմավիր» խաղին «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբում չգրանցված, «ՖԱ Լոռի» թիմում չհայտավորված ֆուտբոլիստներ խաղացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «ՖԱ Լոռի» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն,…















