Տեսանյութեր
Ազատ TV-ն առաջարկում է տեսանյութեր՝ նորությունների ռեպորտաժներից մինչև վերլուծական ծրագրեր ու հարցազրույցներ։
19-ամյա ավտոարշավորդը ողջ է մնացել սարսափելի վթարից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆորմուլա-3-ի շրջանակում անցկացվող Իտալիայի Գրան-Պրիում տեղի ունեցած ահասարսուռ վթարից հետո ողջ է մնացել ավստրալացի ավտոարշավորդ Ալեկս Պերոնին։ Այս մասին հաղորդել է The Sun-ը: 19-ամյա ավստրալացու բոլիդը օդն է թռել շրջադարձի ժամանակ, երեք անգամ պտտվել ու դիպչելով արգելապատնեշներին 2-3 մասի է բաժանվել: Չնայած սարսափելի կադրերին՝ Պերոնին լուրջ վնասվածքներ չի ստացել անվտանգության Halo համակարգի չճկվող ձողերի շնորհիվ։Ավստրալացուն…
Մալդիվներում այրվող շարժիչով օդանավը է վայրէջք կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաիլանդական Air Asia բյուջետային ավիաընկերության А320 օդանավը թռիչքի մեկնարկից 22 րոպե անց հարկադիր վայրէջք է կատարել Մալդիվյան կղզիների գլխավոր միջազգային օդանավակայանում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թաիլանդական հեռուստաալիքին, օդանավը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչներից մեկի բռնկման պատճառով: Նշվում է, որ ուղևորներն ու օդաչուները չեն տուժել: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան,…
Ինչպես Մայր դելֆինը երախտագիտություն հայտնեց իր ձագին փրկած ձկնորսներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայում ՝ Նեապոլի Պրոչիդա կղզու առափնյա հատվածում զարմանալի դեպք է գրանցվել։ Ձկնորսական ցանցից իր ձագին ազատած ձկնորսներին իր շնորհակալությունն է հայտնել Մայր դելֆինը։ Մայր դելֆինը ուրախությունից «պարում» է և գեղեցիկ հնարքներով ընկղմվում ՝ ջրի մեջ: https://videos.dailymail.co.uk/video/mol/2019/09/05/7304871318459403076/640x360_MP4_7304871318459403076.mp4
Եզրափակչում են Նադալը և Մեդվեդևը․ US Open (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում պարտության մատնելով իտալացի Մատեո Բերետինիին 7:6 (8:6), 6:4, 6:1 հաշվով: ԱՄՆ-բաց առաջնության կիսաեզրափակչում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պարտության մատնեց իտալացի Մատեո Բերետինիին 7:6 (8:6), 6:4, 6:1 հաշվով։ Հանդիպումը տեղի է ունեցել «Բիլլի Ջին Քինգ Նեշիոնալ թենիս սենթեր» մարզադաշտում և տևել է 2 ժամ 39…
Բրազիլիայի հավաքականի նորեկները զվարճացրել են թիմակիցներին իրենց ելույթներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրազիլիայի հավաքականը միջազգային դադարի ընթացքում ընկերական հանդիպումներ է անցկացնում։ Հավաքականի ֆուտբոլիստները օրերս հավաք են կազմակերպել՝ ծանոթանալու թիմի նորեկների հետ։ Բրազիլիա հրավիրված նորեկները՝ Վինիցիուսը, Բրունո Հենրիկեն, Սամիրը, Իգոր Գոմեսը այդ հավաքի ժամանակ, կանգնելով աթոռի վրա, թիմակիցների առջև երաժաշտական կատարումներով են հանդես եկել։
Քոչարյանի թիկնազորի կողմից սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդին պահանջում է գործի վերաբացում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի «Առագաստ» սրճարանում 2001 թվականի սեպտեմբերի 24-ին Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից Պողոս Պողոսյանի դաժան սպանությանը ականատես Սթիվեն Նյուտոնը Գլխավոր դատախազություն է ներկայացրել գրավոր ցուցմունք, որում պատմում է սպանության մանրամասները։ Այդ օրը ընկերների հետ «Առագաստ» սրճարանում ճաշում էր Սթիվեն Նյուտոնը, երբ ներս են մտել Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը։ Բոլորը երջանիկ էին բարձրաստիճան հյուրերին տեսնելով։ Երկու…
Սագը փողոցի մեջտեղում կտցահարում է տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ սագը փողոցի մեջտեղում կտցահարում է տղամարդուն և հասկացնում, որ հեռու մնա իր ճուտիկներից: Տեսանյութը նկարահանվել է մեկ այլ ավտոմեքենայից: Նշենք,որ տեսանյութի վերջում տղամարդը մի կերպ վեր է կենում և փախչում: https://www.facebook.com/failarmy/videos/1850540585043095/
Թուրքիայի պաշտպանության նախարարը թռիչք է իրականցրել ուսումնական ինքնաթիռով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրորդ օդաչուի կարգավիճակում թռիչք է իրականացրել Տ-38 գերձայնային ուսումնական ռեակտիվ ինքնաթիռով: Ինքնաթիռն օդ է բարձրացել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 121-րդ ավիաբազայից, որը հայտնի է «մեղուների պարս» անվամբ, և թռչել է Էգեյան ծովի վրայով։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։
Facebook-ը նոր գործիք է ստեղծել միայնակների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Facebook-ը ծանոթությունների առցանց ծառայություն է գործարկել: Դրա մասին հայտարարվել էր դեռևս 2018 թ-ի մայիսին: Dating կոչվող ծառայությունը սկսել է գործել ԱՄՆ-ում, իսկ ներկայումս գործում է 19 երկրում, այդ թվում Կանադայում, Արգենտինայում, Վիետնամում, Կոլումբիայում: Facebook ընկերությունում կարծում են, որ այս ծառայության պահանջարկը շատ մեծ կլինի, քանի որ սոցցանցի մոտ 200 մլն օգտատեր իր կարգավիճակի տողում նշել…
Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր կառավարության շենքի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում: Բողոքողների մի խումբը պահանջում է Արարատի մարզում հաշմանդամների համար առանձին քաղաք կառուցելու գաղափարը չեղարկել: Ակցիայի մասնակիցները նշում են, որ դա կարող է մեկուսացնել հաշմանդամներին, իսկ դա սխալ է, քանի որ Հայաստանը հիմա գնում է դեպի ներառականություն: Մանրամասն՝ տեսանյութում:
Բացառիկ ռեպորտաժ Լյուքսեմբուրգից․ ամենահետաքրքիրը Արարատ-Արմենիայի խաղի շուրջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
#Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 44-րդ թողարկումը #CornerOnTour ձևաչափով։ #Corner-ը մեկնեց Լյուքսեմբուրգ և ներկա եղավ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղին Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիայի» և Լյուքսեմբուրգի չեմպիոն և գավաթակիր «Դյուդելանժի» միջև։ Երևանում տեղի ունեցած առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ավելացված ժամանակում հասել էր հաղթանակի 2։1 հաշվով, իսկ պատասխան խաղում պարտվեց նույն…
92 մետր՝ 10 վայրկյանում. Ռոնալդուն աննախադեպ արագություն է զարգացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապացուցել է, որ 34 տարեկանում բոլորովին չի կորցրել նախկին որակները: Ա Սերիայի 2-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ խաղում պորտուգալացի հարձակվողը 10 վայրկյանում անցել է 92 մետր: Արդյունքում՝ նա զարգացրել է 33,12 կմ/ժ արագություն: Այդ գրոհի ժամանակ թուրինյան ակումբը գոլի հեղինակ էր դարձել, սակայն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն անմիջական մասնակցություն չէր ունեցել: Հավելենք,…
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել առջևի նստատեղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության: «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում ոստիկանությունը ակնկալում է նաև…
Դորիան փոթորկի շարժը Բահամյան կղզիներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես հայտնել էինք օգոստոսի 30-ին «Դորիան» փոթորիկը հասել է հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիային: Սպասվում է, որ այն ամենահզորը կդառնա վերջին տասնամյակի ընթացքում: Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել, Ջորջիայում եւ Հարավային Կարոլինայում տարհանում են հայտարարել, որն ընդհանուր առմամբ կվերաբերի 1,4 մլն մարդու:














