Տեսանյութեր
Ազատ TV-ն առաջարկում է տեսանյութեր՝ նորությունների ռեպորտաժներից մինչև վերլուծական ծրագրեր ու հարցազրույցներ։
Ճապոնացի դարպասապահը մինչ խաղավարտի սուլիչը ձևացնում էր, թե ծանր վնասվածք է ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զվարճալի դեպք է տեղի ունեցել «Կագոսիմա Յունայթեդ» և «Ռենոֆա Յամագուտի» թիմերի միջև խաղի առաջին խաղակեսի վերջին րոպեներին: Ճապոնացի դարպասապահ Դայսուկե Յոսումիցուն զավեշտալի կերպով սիմուլյացիայի էր դիմել։ «Ռենոֆայի» դարպասապահը, գլուխը բռնած, պառկել էր խոտածածկին և իբր չէր կարողանում բարձրանալ: Սակայն, երբ մրցավարը տվել է խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչը, Դայսուկեն միանգամից ոտքի է կանգնել, մոռացել ուժեղ ցավի…
Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Մեր ժամանակի հերոսը» շարքի տեսանյութերից մեկը՝ մակագրելով. «Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թև ու թիկունք են իրար, ընկեր, գաղափարակից, ապավեն ու աջակից»: https://www.facebook.com/aheroofourtimearm/videos/2666587806737833/?v=2666587806737833
Խաբիբի էքստրեմալ մարզումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը էքստրեմալ մարզումներ է անցկացնում։ Այս անգամ նրա մարզումն անցել է սառը գետում լողալով։ Նշենք, որ Խաբիբի հաջորդ մենամարտը կարող է լինել Տոնի Ֆերգյուսոնի հետ 2020-ի գարնանը։ UFC-ն 4 անգամ փորձել է կազմակերպել Խաբիբ-Տոնի մենամարտը, սակայն ամեն անգամ այն խափանվել է մարտիկներից մեկի պատճառով: https://www.youtube.com/watch?v=OjL1BPNBZYE&fbclid=IwAR1rJepm_zHHmo9sjRpnQdlUz86J_P217ohumAhcLfqgmaExm7ZMAvkxeQA&app=desktop
Մասսայական ծեծկռտուք Լիվերպուլ-Լեսթեր խաղից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Լիվերպուլ» – «Լեսթեր Սիթի» խաղի եզրափակիչ սուլիչից հետո։ Երկու թիմերից էլ մասնակցություն են ունեցել միջադեպին, սակայն առավել ակտիվ է եղել հյուրերի հարձակվող Այոսե Պերեսը, որին թիմակիցները երկար ժամանակ փորձում էին հանգստեցնել։ Հանդիպումն ավարտվել է «Լիվերպուլի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Վճռորոշ գոլի հեղինակը դարձել է Ջեյմս Միլները՝…
Հոնկոնգում ոստիկանությունը կրակել է 18-ամյա երիտասարդին․ նրա վիճակը ծանր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոնկոնգում ոստիկանները բողոքի ակցիա իրականացնող ավելի քան 180 ցուցարարի են ձերբակալել: Ոստիկանության շուրջ 25 աշխատակից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության հանձնակատար Սթիվեն Լոյը: Աղբյուրը նաը հաստատել է, որ միջադեպի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 18-ամյա երիտասարդ, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցը կրակել…
Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուշադրությամբ եմ հետևում Հայաստանում առկա իրավիճակին՝ Բելառուսի նկատմամբ հարաբերությունների համատեքստում: Գիտեմ, որ հայերը բելառուսներին միշտ էլ լավ են վերաբերվել: Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք նման ժողովուրդներ ենք, աշխատասեր, շատ տառապանքներ տեսած ժողովուրդներ: Դուք շատ եք նշում և ճիշտ եք նշում այն տառապանքների…
Քոչարյանի գործը վարող դատավորին հետապնդած անձը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Խստորեն դատապարտում եմ դատավոր Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը․ Բադասյան Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը)…
Բրազիլացի երիտասարդ աստղերը հաղթանակ են պարգևում Ռեալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լա Լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Օսասունա»-ին։ «Արքայական» ակումբին խաղի 36-րդ րոպեին առաջ մղեց Վինիսիուս Ժունիորը, այնուհետև երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին, Ռոդրիգո Սիլվա դե Գոեսը կրկնապատկեց հաշիվը։ Նշենք, որ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում։ «Ռեալ» – «Օսասունա»՝ 2:0 https://www.youtube.com/watch?v=h0DJ_qF312M
Բալոտելին կրկին աչքի է ընկել սկանդալային վարքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարիո Բալոտելին, որը ամռանն է տեղափոխվել «Բրեշիա», շարունակում է աչքի ընկնել իր սկանդալային վարքով: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ իտալացի ֆուտբոլիստը Ա Սերիայի հերթական տուրի՝ «Յուվենտուս»-ի դեմ տնային խաղից առաջ ծխում է հանդերձարանում: Հիշեցնենք, որ «Սուպեր Մարիո»-ն այս ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել: Կողմերի միջև կնքվել է եռամյա պայմանագիր: https://www.youtube.com/watch?v=YRlDNZLSosk
Իսրայելի վարչապետը Էրդողանին հիշեցրել է հայերի սպանդի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի սարսափելի կոտորածի մասին։ Նեթանյահուն անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը, որով վերջինս, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գագաթնաժողովում, Իսրայելին մեղադրել է Պաղեստինի տարածքները գրավելու եւ խաղաղ բնակիչներին սպանելու մեջ։ «Նա, ով չի դադարում ստեր տարածել Իսրայելի մասին, սպանդ է իրականացնում իր սեփական երկրում քրդերի նկատմամբ, նա, ով…
«Գահերի խաղը»՝ լավագույն դրամատիկ սերիալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լայնորեն տարածված «Գահերի խաղը» հեռուստասերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել։ Սեր վայելող հեռուստանախագիծը մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում։ Еmmy 71-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ Microsoft կինոդահլիճում: HBO-Netflix պայքարում այս տարի առաջատարը HBO-ն է․ վերջինս հաղթել է 34 Էմմի, իսկ Netflix-ին բաժին է հասել 27 Էմիի արձանիկ:
Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում ու բաժանում․ վարչապետի կոշտ պատասխանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության նիստին զուգահեռ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում զոհված ազատամարտիկների այրիները և զոհված զինվորների մայրերը: Զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց Ցուցարարները հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս կառավարության նիստի ավարտից հետո այցելեց նրանց։ Վարչապետի՝ մի շարք պարզաբանումներ ներկայացնելուց և ցուցարարների խնդիրները լսելուց հետո…
Օգտատերերը ծաղրել են Պորոշենկոյին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ենթադրաբար քնած է Գերագույն ռադայի նիստի ժամանակ: Տեսանյութը Facebook-ում ծաղրի առիթ է դարձել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկրի նախկին ղեկավարն աչքերը փակ նստած խորհրդարանի նիստի ժամանակ: Ինչ-որ պահի Պորոշենկոն բացում է աչքերը, այնուհետև կոպերը նորից…
Կայացավ երգչուհի Սյուզի Սիրականյանի առաջին երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրեր առաջ Arevik Lounge-ում տեղի ունեցավ Սյուզի Սիրականյանի Can’t bring me down երգի և տեսահոլովակի պրեմիերան: Երգի երաժշտությունը գրել է երգչուհին, խոսքերի հեղինակը Լյուսի Գրիգորյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Vahik St.Smokey-ն։ «Իմ առաջին ստեղծագործությունն է և կարծես առաջին երեխաս լինի: Ցանկացած արտիստի համար կարևոր է՝ իր սեփական ստեղծագործություններն ունենալը, որի շուրջ էլ աշխատում եմ այժմ»,-…














