Շիրակի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

Հրապարակող՝

tmranyut

Ամենադիտվածներ

ՀՀ ոստիականությունը հայտնել է, որ հուլիսի 12-ին, առավոտյան ժամը վեցին, Շիրակի մարզի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրու Իսահակյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են բերել 37-ամյա գյումրեցի մի տղամարդու:

«Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կաթուցիչ, իսկ գուլպայի միջից՝ թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել էր Հայկաձոր գյուղի դաշտերից:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ամենաթարմ