Եվրահանգրվան

Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:

  • Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

    Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

    Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների, հայտնում են ԵՄ գրասենյակից։ Ապրիլի 30-ին Կոոպմանը կայցելի Հայաստան։ Նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը…

  • Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Արցախը․ Եղիշե Կիրակոսյան

    Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Արցախը․ Եղիշե Կիրակոսյան

    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ: Ադրբեջանը անուշադրության է մատնում փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային…

  • Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

    Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

    Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն 109 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն անվանել է մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկը: Նա խոստովանել է, որ ցավ է ապրում, որ դեռևս մեծ թվով դերակատարներ ժխտում են Ցեղասպանության փաստը։ Մինչդեռ միջազգային հանրության կողմից այդ հանցագործությունների ճանաչումն ու միանշանակ դատապարտումը կարևոր են անցյալի կրկնությունը կանխելու համար: «Վերջին տարիներին…

  • ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին` համապարփակ կարգավորման նպատակով. Կլաար

    ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին` համապարփակ կարգավորման նպատակով. Կլաար

    Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը` նշելով. «Ոգևորող են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի և 1991 թ. Ալմա Աթայի համաձայնագրի ու իրավաբանական փաստաթղթերի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին նորությունները: ԵՄ-ն լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ…

  • ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծմանը

    ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծմանը

    Ս․թ․ ապրլի 11-ին, հինգշաբթի, Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի…

  • Հաճելի է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաղորդագրությունը. Կլաար

    Հաճելի է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաղորդագրությունը. Կլաար

    Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր չեն նկատվել»։ «Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք…

  • Եվրախորհրդարանում անցկացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին նվիրված համաժողով

    Եվրախորհրդարանում անցկացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին նվիրված համաժողով

    Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի նախաձեռնությամբ՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ, Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին նվիրված համաժողով։ Այն կազմակերպվել է քննարկելու Եվրախորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը: Հիմնական բանախոսներն են եղել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե…

  • ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը

    ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը

    ԵՄ խորհուրդը մարտի 18-ի նիստում քննարկելու է Հայաստանին աջակցելը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կներառվեն ԵՄ աջակցությունը Հայաստանին և Երևանի և Բաքվի միջև կարգավորումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։I’m

  • ԵԽ-ն սկսել է դրամաշնորհային ծրագիր Արցախից բռնի տեղահանված հայերին ընդունած  ՀՀ իշխանությունների համար

    ԵԽ-ն սկսել է դրամաշնորհային ծրագիր Արցախից բռնի տեղահանված հայերին ընդունած ՀՀ իշխանությունների համար

    Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (Եվրախորհրդի մաս), ելնելով ղարաբաղցի հայերին աջակցելու իր հանձնառությունից, սկսել է դրամաշնորհային սխեմա՝ աջակցելու Հայաստանում Ղարաբաղից փախստականներին ընդունող տեղական իշխանություններին: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։ Հայաստանի տեղական իշխանությունները կարող են դիմել դրամաշնորհների՝ փախստականներին…

  • Առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը. ԵԽ-ում բանաձև կդրվի քվեարկության

    Առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը. ԵԽ-ում բանաձև կդրվի քվեարկության

    Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվել բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված բանաձևի նախագծում։ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է։ Ըստ նախագծի՝ Եվրախորհրդարանի անդամ պատգամավորներն առաջարկում են…

  • Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա

    Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա

    ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է նաև Հայաստանին: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն հաստատում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության խթանմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա: «Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ այս ուղղությամբ և բրյուսելյան…

  • Որտեղի՞ց է գալիս ԵՄ գազը

    Որտեղի՞ց է գալիս ԵՄ գազը

    Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և էներգակիրների օգտագործումը դարձրել են ԵՄ երկրների համար անհրաժեշտություն: Դիվերսիֆիկացիան երկար և ծախսատար գործընթաց է, որը պահանջում է ներդրումներ ենթակառուցվածքներում, օրինակ՝ նոր խողովակաշարերի և հեղուկ բնական գազի (LNG) տերմինալների կառուցում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն և նրա երկրները արագ են գործում: Ռուսական հանածո վառելիքից կախվածության նվազեցումը շոշափելի իրողություն է։ Ռուսաստանից եկող գազատարի ներկրումը կտրուկ նվազել…

  • Փաշինյանի շնորհավորական ուղերձը Զելենսկուն

    Փաշինյանի շնորհավորական ուղերձը Զելենսկուն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Ուղերձում, մասնավորապես, նշված է. Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ…

  • Նիդերլանդների ԱԳՆ պաշտոնյան և դեսպանն այցելել են Ջերմուկ

    Նիդերլանդների ԱԳՆ պաշտոնյան և դեսպանն այցելել են Ջերմուկ

    ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը նորից այցելել է Ջերմուկ: «Ուրախ եմ վերադառնալ Ջերմուկ, այս անգամ Նիդերլանդների ԱԳՆ գործընկերոջ՝ Եցկե Մարիա Կլայնի հետ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակին տեղեկանալու համար։ Հիանալի է հանդիպել այդքան դրական և խաղաղասեր մարդկանց նման դժվարին պայմաններում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: