Եվրահանգրվան

Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:

  • Պուտինի հետ կհանդիպեմ միայն հակամարտության դադարեցման հարցը քննարկելու դեպքում. Զելենսկի

    Պուտինի հետ կհանդիպեմ միայն հակամարտության դադարեցման հարցը քննարկելու դեպքում. Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միայն այն դեպքում, եթե իրենք քննարկեն հակամարտության դադարեցման հարցը։ Նա խոստովանել է, որ նման հանդիպման կազմակերպումը ավելի ու ավելի է բարդանում: «Ինչ-որ սահման կա, որն արդեն դժվար է անցնել»,- հավելել է Զելենսկին:  

  • Երկրի զինված ուժերը հետ են մղել ռուսական զորքերին Խարկով քաղաքից․ Ուկրաինայի ՊՆ

    Երկրի զինված ուժերը հետ են մղել ռուսական զորքերին Խարկով քաղաքից․ Ուկրաինայի ՊՆ

    Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը հետ են մղել ռուսական զորքերին Խարկով քաղաքից և դուրս են եկել դեպի Ռուսաստանի հետ պետական սահման։ «Ռուսական ուժերը կենտրոնացած են Դոնեցկի ուղղությամբ։ Գերատեսչության հաղորդմամբ՝ ռուսական ավիացիան երկրի խորքերում հարվածել է քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների և արդյունաբերական օբյեկտների։ Մարտերը շարունակվում են Լիմանի, Բախմուտի և Կուրախովի ուղղություններում»,- հայտնել…

  • Կիև է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը․ հանդիպել է Զելենսկիի հետ

    Կիև է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը․ հանդիպել է Զելենսկիի հետ

    Պաշտոնական այցով Կիև է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին: Նրա հետ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին հայտնելով Telegram-ի իր էջում, Զելենսկին գրել է. «Հանդիպում ունեցանք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ Կիևում: Միացյալ Նահանգները Ուկրաինային ուժեղ աջակցության առաջատարն է»:  

  • Գազի դիմաց ռուբլիով վճարելը պատժամիջոցների խախտում է․ Ֆոն Դեր Լայեն

    Գազի դիմաց ռուբլիով վճարելը պատժամիջոցների խախտում է․ Ֆոն Դեր Լայեն

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայի այն էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն ռուսական պահանջներին ու կվճարեն գազի համար ռուբլիով, ապա կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։ Լայենն այս մասին ասել է երեկ։ Նա նշել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը շատ պարզ է․ եթե ռուբլիով վճարումը նախատեսված չէ պայմանագրով, ապա իրենց պատժամիջոցների խախտում…

  • Ազովստալ գործարանի տարածքում գտնվող ուժայինները մտադիր չեն հանձնվել․ Վերեշչուկ

    Ազովստալ գործարանի տարածքում գտնվող ուժայինները մտադիր չեն հանձնվել․ Վերեշչուկ

    Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ ուժայինները, որոնք արգելափակված են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, մարդասիրական միջանցքի կարիք չունեն: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ նշելով, որ նրանք մտադիր չեն հանձնվել։ Նա կրկնել է, որ տարածքում կա 1000 խաղաղ բնակիչ, և կոչ է արել մարդասիրական միջանցք բացել նրա՛նց համար:

  • ԵՄ-ում քաղաքացիներին կոչ են անում խնայել էլեկտրաէներգիա

    ԵՄ-ում քաղաքացիներին կոչ են անում խնայել էլեկտրաէներգիա

    Միջազգային էներգետիկ գործակալությունն ու Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիա՝ ռուսական էներգիայից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։ Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի խնայողությունը կարող է նվազեցնել գումարի հոսքը ռուսական բանակ, ինչպես նաև օգնել մարդկանց շարժվել դեպի ավելի մաքուր և կայուն մոլորակ։ Խնայողության շրջանակում ԵՄ…

  • Ռուսական գազի էմբարգոյի հարց այս պահին չի քննարկվում․ Մակրոն

    Ռուսական գազի էմբարգոյի հարց այս պահին չի քննարկվում․ Մակրոն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրոպային ռուսական գազի էմբարգոյի հնարավորության մասին։ Նրա խոսքերը փոխանցում է իտալական Corriere della Sera-ն։ Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցով պատժամիջոցների շրջանակում այդ հարցը կարող է քննարկել, բայց ոչ այսօր։ Նրա խոսքով՝ ածխի և նավթի մասով արդեն բանակցություններ վարվում են։ Մակրոնը նաև հիշեցրել է, որ ինքը երկար…

  • Սլովենիան տանկեր կտրամադրի Ուկրաինային

    Սլովենիան տանկեր կտրամադրի Ուկրաինային

    Սլովենիան և Գերմանիան համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Սլովենիան իր տանկերից կտրամադրի Ուկրաինային, իսկ Գերմանիան դրա դիմաց իր տանկերի ու զրահափոխադրիչների պաշարներից կդրամադրի Սլովենիային։ Այս մասին գրում է dpa-ն։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների պաշտպանության նախարարների հեռավար հանդիպման արդյունքում, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև, թե ինչպես կարող են օգնել Ուկրաինային։…

  • Մակրոնը պատրաստակամ է մեկնել Կիև, բայց պայման կա

    Մակրոնը պատրաստակամ է մեկնել Կիև, բայց պայման կա

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին պատրաստակամ է մեկնել Ուկրաինա, բայց այդ այցը պետք է նպաստի հակամարտության կարգավորման առաջընթացին։ Այս մասին հայտնել է նախագահի խոսնակը՝ France Info հեռուստաընկերության եթերում։ Ավելի վաղ Մակրոնը կրկին պատրաստակամություն էր հայտնել Կիև մեկնելու, բայց նույն պայմանով։

  • Զելենսկին Մակրոնին հրավիրել է Ուկրաինա՝ համոզվելու, որ այնտեղ տեղի ունեցողը, իրոք, ցեղասպանություն է

    Զելենսկին Մակրոնին հրավիրել է Ուկրաինա՝ համոզվելու, որ այնտեղ տեղի ունեցողը, իրոք, ցեղասպանություն է

    Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայում տեղի ունեցողը հրաժարվել էր անվանել «ցեղասպանություն»։ Այս առումով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մակրոնին հրավիրում է Ուկրաինա՝ համոզվելու, որ դա ցեղասպանություն է։ Զելենսկիի խոսքերը փոխանցում է BFMTV-ն։ Նա կարծիք է հայտնել, որ այդ տեսակետը Մակրոնն ասել է իրավական տեսանկյունից։ Զելենսկին հավատացած է,…

  • Նորվեգիան զենքեր է տրամադրել Ուկրաինային

    Նորվեգիան զենքեր է տրամադրել Ուկրաինային

    Նորվեգիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինային է տրամադրել 100 «Մինստրալ» զենիթահրթիռային համակարգեր և 2000 հակատանկային նռնականետեր։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զենքի տրամադրման խնդրանքով դիմել էր պաշտոնական Օսլոյին։

  • Շառլ Միշելը Կիևում է

    Շառլ Միշելը Կիևում է

    Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Նա այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում ու լուսանկար հրապարակել Կիևից։ «Ազատ և դեմոկրատական Եվրոպայի հենց սրտում», – մեկնաբանել է լուսանկարը Միշելը։ In Kyiv today. In the heart of a free and democratic Europe. @ZelenskyyUa pic.twitter.com/7DxTeoxtMc — António Costa (@eucopresident) April 20, 2022

  • Ֆրանսիան ռուսական գազի կարիքը չունի․ Մակրոն

    Ֆրանսիան ռուսական գազի կարիքը չունի․ Մակրոն

    Ֆրանսիան չունի ռուսական գազի կարիքը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է France 5 հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան այժմ աշխատում է այլ երկրներից գազ գնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այսօր ծրագրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ու եվրոպացի մյուս առաջնորդների հետ միասին քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հերթական՝ 6-րդ փաթեթը։

  • Վճռորոշ ճակատամարտը տեղի կունենա Դոնբասում․ Զելենսկի

    Վճռորոշ ճակատամարտը տեղի կունենա Դոնբասում․ Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձում խոսել է ռուսական կողմի ծրագրերի մասին։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը տեղի է ունենալու Դոնբասում ու մեկնարկելու է մոտ ապագայում։ Զելենսկիի խոսքով՝ ռուսական կողմը ցանկանում է վերջնականապես քանդել Դոնբասը։ Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի այն գործընկերներին, որոնք իրական աջակցություն են ցուցաբերում իրենց, բայց քննադատել է…