Եվրահանգրվան

Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:

  • Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

    Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

    Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:  Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը: Զրուցակիցներն նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:

  • Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավարի պատվիրակության հետ

    Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավարի պատվիրակության հետ

    Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Նորին Մեծություն Թագուհու դեսպան պարոն Ջոն Գալագերը: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային…

  • ԵՄ առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսում

    ԵՄ առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսում

    Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել են Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի…

  • Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչ՝ Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին

    Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչ՝ Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին

    Հոկտեմբերի 14-ին Շվեյցարիայի Ժնև կանտոնի և Հանրապետության Մեծ խորհուրդը (Ժնև նահանգային խորհրդարան; Le Grand Conseil de la République et Canton de Genève) քննարկել և ընդունել է «Հայաստանի գոյատևման համար» Շվեյցարական սոցիալիստական կուսակցության և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։ Բանաձևով մասնավորապես կոչ է արվում Դաշնային ժողովին (Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին). դատապարտել Ադրբեջանի կողմից…

  • ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար

    ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար

    Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրել է. «Այսօր ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի խնդրանքին։ Տեղակայման նպատակը լինելու է իրավիճակի մշտադիտարկումը և տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը` կայունացման նպատակով»։

  • ՀՀ սահմաններին կտեղակայվի ԵՄ դիտորդական առաքելությունը

    ՀՀ սահմաններին կտեղակայվի ԵՄ դիտորդական առաքելությունը

    Եվրամիության դեսպանները համաձայնել են ՀՀ ուղարկել քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հայտնում են «Ազատություն ռադիոկայանի» դիվանագիտական աղբյուրները։ Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է,…

  • Տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումը

    Տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումը

    Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական…

  • ԵՄ-ի գագաթաժողովը թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային․ Միշել

    ԵՄ-ի գագաթաժողովը թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային․ Միշել

    Եվրամիության անդամ պետությունների գագաթաժողովը հինգշաբթի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Ես վստահ եմ, որ այսօր մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային»,- ասել է նա լրագրողներին, նրա ելույթը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի կայքում։ Նշենք նաև, որ այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության պետությունների և կառավարությունների…

  • Լրագրողներ են կալանավորվել Դիարբեքիրում

    Լրագրողներ են կալանավորվել Դիարբեքիրում

    հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ներխուժել էին մի շարք լրագրողիների տներ ու  լրատվամիջոցների գրասենյակներ և բերման ենթարկել 20 լրագրողի, որոնցից 16-ին կալանավորել են։ Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին քրեական հետապնդումների ենթարկելով՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված հալածանքները։ Դատարանի շենքի դիմաց գործընկեր լրագրողներն ու ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում՝ հնչեցնելով «Ազատ մամուլն անհնար…

  • Զելենսկին հնարավորինս շատ զենք ձեռք բերելու պահանջ է ներկայացրել

    Զելենսկին հնարավորինս շատ զենք ձեռք բերելու պահանջ է ներկայացրել

    Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն երեքշաբթի ասել է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բոլոր դիվանագիտական ​​առաքելություններին հնարավորինս շատ զենք ձեռք բերելու պահանջ է ներկայացրել, այդ թվում՝ հաուբիցներ և զրահամեքենաներ: Անվտանգության բելգիացի փորձագետ Պիեռ Անրոն հայտարարել է, որ ծանր սպառազինության պաշարները, որոնք ԱՄՆ-ն և եվրոպացի դաշնակիցները մատակարարում են Ուկրաինային, սպառվում են:

  • ԵՀ-ն խորհուրդ կտա Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել. Bloomberg

    ԵՀ-ն խորհուրդ կտա Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել. Bloomberg

    Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին խորհուրդ կտա Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Միևնույն ժամանակ, առաջարկությունները կպարունակեն Ուկրաինայում օրենքի գերակայություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու պահանջ։ Այս տեսքով դրանք կներկայացվեն հունիսի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։ Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար ուկրաինական հայտը պետք է հաստատվի…

  • ԵՄ անդամ խոշոր երկրները դեմ են ԵՄ-ում Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակին

    ԵՄ անդամ խոշոր երկրները դեմ են ԵՄ-ում Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակին

    ԵՄ անդամ գրեթե բոլոր խոշոր երկրները դեմ են Եվրամիությունում Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակին, և ներկայումս դրա տրամադրումը չի նախատեսվում նման հակազդեցության պատճառով: Այդ մասին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում և ընդգծել, որ Իտալիան բացառություն է։

  • Արցախից ռուս խաղաղապահները գերեվարվել են Ուկրաինայում

    Արցախից ռուս խաղաղապահները գերեվարվել են Ուկրաինայում

    Ուկրաինայում գերի են ընկել ռուսական 15-րդ մոտոհրաձգային բրիգադի երկու դիպուկահարներ, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ 15-րդ մոտոհրաձգային բրիգադը ՌԴ ԶՈՒ միակ խաղաղարար բրիգադն է։ Այն 2005-2008-ին եղել է վրաց-աբխազական հակամարտության գոտում, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բրիգադը մտցվել է Արցախ։ Ուկրաինայում ռուսական բլից կրիգի տապալումից եւ խոշոր կորուստներից հետո ԶԼՄ-ներում ու համացանցում տեղեկություն եղավ, որ ռուսները փորձում…

  • Ազովի ծովին հասանելիությունն ընդմիշտ կորցել է Ուկրաինան

    Ազովի ծովին հասանելիությունն ընդմիշտ կորցել է Ուկրաինան

    Ուկրաինան ընդմիշտ կորցրել է ելքը դեպի Ազովի ծով, քանի որ Զապորոժիեի և Խերսոնի շրջանները երբեք չեն վերադառնա Կիևի վերահսկողության տակ։ Այս մասին ասել է Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ «Ազովի ծովին հասանելիությունն ընդմիշտ կորցել է Ուկրաինան: Զապորոժիեի և Խերսոնի շրջանների նավահանգիստներն այլևս երբեք չեն լինի ուկրաինական: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի…