Աշխարհ

  • Guardian պարբերականը Էրդողանին դասել է ավտոկրատ ղեկավարների շարքին

    Guardian պարբերականը Էրդողանին դասել է ավտոկրատ ղեկավարների շարքին

    Բրիտանական Guardian պարբերականը «2018թ.՝ ավտոկրատների տարի» վերնագրով հոդված է հրապարակել: Այս մասին  հայտնում է թուրքական diken.com.tr-ն: Պարբերականի կողմից հրապարակված հոդվածում երկրների ավտոկրատ ղեկավարների ցանկում տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Հոդվածում Թուրքիայի նախագահը բնութագրվել է հետևյալ կերպ. «Ճանապարհ հարթեց նախագահական համակարգի հաստատման համար և ավելի մեծ ուժ ստացավ»:

  • Թուրքական տանկերը հատել են թուրք-սիրիական սահմանը

    Թուրքական տանկերը հատել են թուրք-սիրիական սահմանը

    Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը: Թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ, թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն, ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ: Այս մասին հայտնում է Infocom-ը։

  • «Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն

    «Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն

    Ինչպես արդեն հայտնի է, վաղը`դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը և ՌԴ նախագահ Վ.Պուտինը կհանդիպեն Մոսկվայում: Կրեմլի մամուլի ծառայությունը այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային…

  • Պորոշենկոն մտադիր չէ երկարաձգել ռազմական դրությունը

    Պորոշենկոն մտադիր չէ երկարաձգել ռազմական դրությունը

    Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ խնդրել, որ երկրի մի շարք շրջաններում ռազմական դրությունը երկարաձգվի. հայտնում է РИА Новости-ն: Ռազմական դրությունը սահմանվել էր նոյեմբերի 26-ին` 30 օրով, երկրի 10 շրջանում, նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը հատեցին ՌԴ սահմանը և ձերբակալվեցին:

  • Ինդոնեզիայում ցունամիից տուժած շրջաններից ավելի քան 17 հազար մարդ է տարհանվել

    Ինդոնեզիայում ցունամիից տուժած շրջաններից ավելի քան 17 հազար մարդ է տարհանվել

    Ինդոնեզիայի իշխանություններն ավելի քան 17 հազար մարդ են տարհանել ցունամիից տուժած շրջաններից, որն առաջացել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումից, հայտնել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն:  «Նրանք մշտական բնակության վայրեր կվերադառնան միայն ողբերգության հետևանքների վերացումից, իրենց տների ու ենթակառուցվածքի վերականգնումից հետո, որոնք ավերել է ցունամին», – Նուգրոհոյի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:  …

  • Բեռլինը դեմ է Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը

    Բեռլինը դեմ է Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը

    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դեմ է հանդես եկել Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը, եթե Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ն դուրս գա:  «Եվրոպան ոչ մի դեպքում չպետք է վերածվի սպառազինությունների սանձազերծման շուրջը բանավեճերի հարթակի, – ասել է նախարարը DPA գործակալությանը տված հարցազրույցում: – Միջին հեռահարության նոր հրթիռների…

  • Սիցիլիայում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի

    Սիցիլիայում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի

    Իտալական Սիցիլիա կղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 10-ի, այս մասին հաղորդում է TGCOM24 հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 4 տուժածի մասին: Հայտնի է, որ տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ավելի վաղ հայտնվել էր Իտալիայի Սիցիլիա կղզում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումների օջախը գտնվել է…

  • Թբիլիսիում գազի սակագինը կնվազի

    Թբիլիսիում գազի սակագինը կնվազի

    Թբիլիսիում «Ղազտրանսգազ-Թբիլիսի» օգտատերերի համար գազի սակագինը նվազել է 0,014 թեթրիով: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: Այս հարցի վերաբերյալ որոշումն ընդունել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը: Գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 46,153 թեթրի, իսկ հունվարի մեկից այն կկազմի 46,139 թեթրի: Հանձնաժողովի հայտարարությամբ գազի սակագնի փոքր չափով նվազեցումը կապված է…

  • Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետները լքել են իրենց պաշտոնը

    Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետները լքել են իրենց պաշտոնը

    Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովն ընդունել է երկու փոխքաղաքապետներ՝ Միխաիլ Մոկրեցովի և Իգոր Ալբինի հրաժարականի դիմումներ: Այս մասին հայտնում են քաղաքի վարչակազմից: Մոկրեցովը ղեկավարում էր քաղաքի կառավարման ֆինանսական բլոկը, այժմ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Սերգեյ Մովչանը: Ալբինը պատասխանատու էր  կապիտալ կառուցապատման համար: Տվյալ բլոկը համակարգելու է Նիկոլայ Բոնդարենկոն:

  • The Guardian-ը Թրամփին ու Էրդողանին դասել է ավտոկրատ ղեկավարների ցանկում

    The Guardian-ը Թրամփին ու Էրդողանին դասել է ավտոկրատ ղեկավարների ցանկում

    Բրիտանական The Guardian պարբերականի` «2018-ը`ավտոկրատների տարի» վերնագրով հոդվածում ավտոկրատ առաջնորդների ցանկում ներառել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Պարբերականը Թուրքիայի ղեկավարին բնութագրել է որպես «նախագահական համակարգի անցման համար ճանապարհ հարթող և հավելյալ ուժ ձեռք բերող» անձ:  Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` պարբերականը նշում է, որ սեփական շահերի համար վտանգել է ժողովրդավարությունը, շրջակա…

  • Լա Մանշում հինգ նավակ են կալանել 40 միգրանտներով

    Լա Մանշում հինգ նավակ են կալանել 40 միգրանտներով

    Բրիտանիայի փրկարարները և առափնյա պահպանությունը Լա Մանշի նեղուցում կալանել են նավակներ մի քանի տասնյակ անօրինական միգրանտներով: Ուղևորների թվում եղել են երեխաներ, տեղեկացնում է BBC-ին: Սուրբծննդյան գիշերը Գրինվիչի ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը չորսին փրկարարներն առափնյա պահպանության ուղղաթիռի օգնությամբ կալանել են մի նավակ 12 միգրանտներով և մեկ երեխայով Բրիտանիայի տարածքային ջրերում՝ Քենթի կոմսության ափի շրջանում: Եվս մեկ աղջնակ…

  • Ղրիմի նախկին դատախազը շնորհավորում է տոները ձիու վրա նստած

    Ղրիմի նախկին դատախազը շնորհավորում է տոները ձիու վրա նստած

    Ռուսաստանի Դաշնության պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան, ով նախկինում Ղրիմի դատախազն էր, շնորհավորում է գալիք նոր տարին՝ ձիու վրա նստած ու շամպայն խմելով։ Պոկլոնսկայան մաղթում է, որ նոր տարվա գիշերն անպայման հեքիաթն այցելի, երջանկությունը, ուրախությունը և «թող նոր տարուն ձիու վրա լինի նա, ով պարկեշտ է ու կրում է արդարությունն ու բարին»։ Սա խոստանում է դառնալ համացանցի…

  • Պուտինը Լուկաշենկոյին նախատոնական ճաշի է հրավիրել՝ առանձնազրույցի

    Պուտինը Լուկաշենկոյին նախատոնական ճաշի է հրավիրել՝ առանձնազրույցի

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Մոսկվա՝ համատեղ ճաշկերույթի, առանց երկու երկրների պատվիրակությունների մասնակցության: «Ես առաջարկում եմ հետևյալ կարգը՝ մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, հետո հնարավորություն կտանք պատվիրակություններին ևս շփվել, իսկ հետո ես ուզում եմ Ձեզ նաև առանձին հրավիրել աշխատանքային ճաշի, նախատոնական»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԲԿ-ն: Խոսելով…

  • ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

    ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

    ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի Սու-Ֆոլս քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա: Զոհվել է մեկ մարդ: Այս մասին տեղեկացրել է Daily Star պարբերականը: Տեղի իշխանությունների ներկայացուցչի խոսքերով՝ զոհվածն ինքնաթիռի օդաչուն է: Նշվում է նաև, որ ինքնաթիռի անկման հետևանքով լուրջ վնասներ են կրել 4 բնակելի տներ: Թաղամասի բնակիչների շրջանում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ…

  • Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնության չեկան գազի գնի շուրջ

    Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնության չեկան գազի գնի շուրջ

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հասնել 2019 թվականին գազի մատակարարումների արժեքի վերանայմանը: Այս մասին գրում է dw.com-ը՝ ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին հղումով: Դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ գազի գնի շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2019 թվականը: Թե կոնկրետ…