Աշխարհ

  • Figaro-ն բացահայտել է Պուտինի հաջողության գաղտնիքը

    Figaro-ն բացահայտել է Պուտինի հաջողության գաղտնիքը

    Ֆրանսիական Figaro թերթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հաջողության իր տարբերակը: Նյութը հրապարակվել է պարբերականի  կայքում: Ինչպես նշվում է, Ռուսաստանը հաղթող է դուրս գալիս միջազգային բազմաթիվ հակամարտություններից երկար տարիներ շարունակ: Պարբերականի կարծիքով՝ պատճառը Պուտինի լավ կրթության մեջ է: Նշվում է, որ մեծ դեր է խաղում նրա աշխարհագրական խորը գիտելիքները, նաև`  տարբեր երկրների և ժողովուրդների առանձնահատկությունների ընկալումը:

  • Ճապոնիայում հայտարարվել է փեյջերների դարաշրջանի ավարտը

    Ճապոնիայում հայտարարվել է փեյջերների դարաշրջանի ավարտը

    Ճապոնիայում պաշտոնապես հայտարարվել է փեյջերների սպասարկման ծառայությունների առաջիկա դադարեցման մասին: Դրանք 1968թ.-ին գործածություն մեջ են մտել երկրի մոնոպոլ NTT կապի ընկերության կողմից: 2007թ. NTT- ն հրաժարվել է սպասարկել այդ սարքերը: Ներկայում դրանով զբաղվում է միայն մեկ ընկերություն՝ Tokyo Telemessage-ը: Ընկերությունն, որն այսօրվա դրությամբ ունի ընդամենը 1.5 հազար բաժանորդ, հայտարարել է 2019թ. սեպտեմբերին նման ծառայություն մատուցելու…

  • Վրաստանում մահացած են գտել Սահակաշվիլիի աջակիցներից մեկին

    Վրաստանում մահացած են գտել Սահակաշվիլիի աջակիցներից մեկին

    Վրաստանում իր տանը  մահացած են գտել երկրի մշակույթի նախկին նախարար Նիկոլազ Ռուրուային: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009-2012թթ.: Նախնական տեղեկությամբ՝ 50-ամյա տղամարդը մահացել է Թբիլիսիում գտնվող իր տանը սրտի կատվածի հետևանքով: հայտնում է aysor.am-ը։ Նա  2003 թվականին Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունից  դարձել էր Վրաստանի խորհրդարանի անդամ, որտեղ զբաղեցրել է պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը…

  • Նոր Կալեդոնիայում երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարված

    Նոր Կալեդոնիայում երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարված

    Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,6 մագնիտուդով երկրաշարժ՝ ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված, հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվում է Տադին քաղաքից 153 կմ հարավ-արևելք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա է: Ցունամին կարող է տեղի ունենալ Լուայոտե կղզիների…

  • ԱՄՆ-ի Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը քննարկմանն է ներկայացվել

    ԱՄՆ-ի Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը քննարկմանն է ներկայացվել

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ներգաղթյալների համար մաքսի սահմանման հնարավորությունը Միացյալ Նահանգների տարածքում ապաստանի ստացման դիմում տալու համար: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է BuzzFeed պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Խոսքը վերաբերում է դեռեւս չհաստատված փաստաթղթին, որն ընդունման դեպքում կենթադրի 50 դոլարի չափով մաքսի գանձում համապատասխան խնդրագիր տալու համար, եթե հայցորդն արդեն գտնվում է ԱՄՆ-ի…

  • Հյուսիսային հոսք-2ը վատ ծրագիր է

    Հյուսիսային հոսք-2ը վատ ծրագիր է

    ԱՄՆ-ը պնդում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը Եվրոպայի համար լավ հիշեցում դարձավ առ այն, թե ինչով է վատ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման նախագիծը: Այդ մասին Բրյուսելում լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Կերչի նեղուցի միջադեպը մեր եվրոպացի դաշնակիցների համար այն բանի հիշեցումը պետք է լինի, թե ինչու է «Հյուսիսային հոսք-2»-ն…

  • Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենամշակութային քաղաքը

    Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենամշակութային քաղաքը

    Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ արժանացել է World Travel Awards (WTA) միջազգային մրցանակին World’s Leading Cultural City Destination (Առաջատար մշակության ուղղվածություն ունեցող քաղաքն աշխարհում) անվանակարգում։Այս մասին հայտնում է 1in.am֊ը։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել WTA մրցանակաբաշխությունը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: 2018թ․ Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ անընդմեջ դարձավ «աշխարհի ամենամշակությանի քաղաքը»՝ առաջ անցնելով…

  • ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայանա, մասնավորապես՝ հայկական կողմի խնդրանքով. Կրեմլ

    ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայանա, մասնավորապես՝ հայկական կողմի խնդրանքով. Կրեմլ

    ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, aysor.am-ի փոխանցմամբ գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», – ասել է Յ. Ուշակովը լրագրողներին:…

  • «Ամբողջ երկրում մարդիկ խիստ վախեցած են. նրանք ցնցահար վիճակում են»,-Տիմոշենկո

    «Ամբողջ երկրում մարդիկ խիստ վախեցած են. նրանք ցնցահար վիճակում են»,-Տիմոշենկո

    Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է մտածել երկրում մտցված ռազմական դրության ժամկետը կրճատելու հնարավորությունը, քանի որ այն խիստ վախեցրել է հանրապետության բնակիչներին։ «Ամբողջ երկրում մարդիկ խիստ վախեցած են: Նրանք ցնցահար վիճակում են: Մարդիկ զանգվածաբար մեկնում են երկրից: Մենք՝ որպես խորհրդարան, իրավունք չունենք անուշադրության մատնել այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում…

  • Ձմեռ պապերի մարաթոնը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում

    Ձմեռ պապերի մարաթոնը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում

    «Տոնն արդեն մոտ է», գրում է 1in.am-ը: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն կայացել են Ձմեռ պապիների մարաթոնները: Մեծ Բրիտանիայի բնակիչները տոնական մրցավազք են կազմակերպել: Բոլոր ցանկացողները Ձմեռ պապի հանդերձանքով վազել են 5 կիլոմետր: Մարաթոնում մասնակցության հիմնական պայմանը հենց Ձմեռ պապի հանդերձանքն էր: Մարաթոնի մասնակիցներից մեկը նշել է, որ միջոցառումն իր համար դարձել է տարվա ամենակախարդական…

  • Ֆրանսիացի «դեղին բաճկոններ» շարժումը պահանջել է կառավարության հրաժարականը

    Ֆրանսիացի «դեղին բաճկոններ» շարժումը պահանջել է կառավարության հրաժարականը

    Ֆրանսիացի «դեղին բաճկոնների» ներկայացուցիչները երկուշաբթի  պահանջել են կառավարության հրաժարականը և երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում, հայտնում է  «Интерфакс»-ը: «Պահանջում ենք ներկայիս կառավարության հրաժարականը», – ասել է Վոկլյուզի դեպարտամենտում «դեղին բաճկոնների» ներկայացուցիչ Քրիստոֆ Շալենսոնը Europe-1 ռադիոկայանի եթերում: «Ես կառավարության ղեկավարի գլուխ եմ տեսնում գեներալ դե Վիլյեին: Նա հեղինակություն…

  • Փարիզի Հաղթանակի կամարը վնասվել է

    Փարիզի Հաղթանակի կամարը վնասվել է

    Փարիզի խորհրդանիշերից մեկը` Հաղթանակի կամարը,  լրջորեն վնասվել է «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների բողոքի ցույցերի հետևանքով. հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին պատմել է Հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավալը: Նրա խոսքով` ցուցարարներին  հաջողվել է ներխուժել Հաղթանակի կամարի թանգարանային հատված և «գլխատել» Նապոլեոնի մարմարե արձանը: Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են բենզինի գների բարձրացման…

  • Փարիզում ցույցերի պատճառով մեկ օրում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել

    Փարիզում ցույցերի պատճառով մեկ օրում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել

    Փարիզում ցույցերի պատճառով դեկտեմբերի մեկին ավելի քան 400 մարդ է ձերբակալվել: Le Figaro-ի տվյալով՝ նրանց ընդհանուր թիվը հասնում է 412-ի: Դեկտեմբերի 2-ի տվյալով՝ անազատության մեջ է մնում 387 մարդ: Հաղորդվում է նաև 133 տուժածի մասին: «Դեղին բաճկոններ» շարժման ցույցը շաբաթ օրն ուղեկցվում էր զգալի անկարգություններով՝ Փարիզում  բախումներով մեքենաների այրմամբ և այլն:

  • ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում 100-ից ոչ պակաս շենք քանդվել է

    ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում 100-ից ոչ պակաս շենք քանդվել է

    ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տոռնադոյի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Weather Channel հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝տարերային աղետը նահանգի կենտրոնական մասում ավերածություններ է գործել Թեյլորվիլ քաղաքում, քաղաքի դպրոցները դեկտեմբերի 3-ին փակ կլինեն: Նշվում է տոռնադոյի 22 դեպքերի մասին նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում: Դեկտեմբերի 1-ին նահանգի իշխանությունները հայտարարել…

  • Azat TV

    Ադրբեջանում ընթացիկ տարում 112 կին է ինքնասպան եղել

    Ադրբեջանում 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընթացքում 112 կին ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ 168.am-ի փոխանցմամբ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ 9 ամսում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների ինքնասպանության փորձի 135 դեպք, որոնցից 112-ն ավարտվել են մահվամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնասպանություն կատարածներից 11-ը եղել են անչափահասներ: