Աշխարհ
Կալիֆոռնիայի հրդեհների պատճառած վնասը կազմել է 20 միլիոն դոլարից ավել
ԱՄՆ ներքին գործերի նախարար Ռայան Զինքեն հայտարարել է, որ Հյուսիսային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառած նյութական վնասը կկազմի միլիարդավոր դոլարներ՝ տեղեկացնում է Slaq.am-ը: Նա նշել է, որ կան մեծ թվով բաներ, որոնց համար ինքը կնախընտրեր ծախսել այդ դաշնային միջոցները, եթե այս միջադեպը տեղի չունենար: Նշվում է, որ կառավարությունը արդեն 20 միլիոն դոլարից ավելին է հատկացրել աղետի հետևանքով…
Թրամփն առաջարկել է ստեղծել գլոբալ հեռուստացանց, որը կլինի CNN-ի այլընտրանքը
168-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ամերիկյան հեռուստատեսային ցանց ստեղծել համաշխարհային լսարանի համար, որը կդառնա CNN նորությունների ալիքի այլընտրանքը, որը քննադատաբար է տրամադրված Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ: Թրամփն այս մասին գրել է Twitter-ի իր անձնական էջում։ «Թեև Միացյալ Նահանգներում CNN-ի գործերը, դատելով ըստ վարկանիշների, այնքան էլ լավ չեն ընթանում, ԱՄՆ-ի սահմաններից դուրս…
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքները բողոքի հերթական ակցիան են անցկացնում
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքների մոտ 80 ներկայացուցիչներ, բողոքելով իրենց զոհված հարազատների համար փոխհատուցում չվճարելուց, այսօր կրկին հավաքվել են նախագահական նստավայրի առաջ։ Ինչպես տեղեկացնում է armtimes.com-ը, նրանք վանկարկել են «Շահիդների իրավունքներն անկասելի են» կարգախոսը։ «Մենք արդեն յոթերորդ անգամ ենք հավաքվում, որպեսզի մեր պահանջները կառավարությանը հասցնենք։ Սակայն որեւէ արդյունք չկա։ Պաշտոնյաներն ամեն անգամ տարբեր խոստումներով մեզ ուղեկցում են»,-…
Ավելի քան 1,8 հազար բանտարկյալներ վաղաժամկետ ազատ կարձակվեն
Ըստ The National-ի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ազգային օրվա նախաշեմին տարբեր Էմիրություններում ավելի քան 1,8 հազար բանտարկալներ վաղաժամկետ ազատ կարձակվեն: ԱՄԷ-ի փոխնախագահը և Դուբայի տիրակալը նոյեմբերի 26-ին ներում է շնորհել 625 կալանավորների: Մեկ օր առաջ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆան կարգադրություն է արել ազատ արձակել 785 կալանավորների և վճարել նրանց ֆինանսական պարտքերը: Բացի դրանից, Շարջայի իշխանությունները կարգադրություն…
ՄԱԿ-ի գրասենյակի առջև Ռուսաստանի «ագրեսիայի» դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի առջև ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են իրականացրել Ռուսաստանի «ագրեսիայի» դեմ՝ Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: Ցույցի մասնակիցները միջազգային հանրակցության և ԱՄՆ-ից պահանջել են աջակցել Ուկրաինային, ինչպես նաև դատապարտել Ռուսաստանի գործողությունները: Նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի…
Ռուս-ուկրաինական լարվածության նոր պոռթկում
Ռուս-ուկրաինական առանց այն էլ լարված հարաբերությունները ավելի են սրվել։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։ Ուկրաինական նավերը փորձել են մուտք գործել Կերչի նեղուցի տարածք։ Ռուսական նավերը կրակ են բացել ուկրաինական նավերի վրա, ապա ձերբակալել նավերն ու անձնակազմերին։ Կիեւը հայտարարում է, որ ունի վեց վիրավոր։ Ուկրաինայում ռազմական դրություն է սահմանվել։ Ռուսները գործի են դրել իրենց հատուկ նշանակության…
Լիբիայի ափերի մոտ 100-ից ավելի միգրանտ է փրկվել
Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է 113 միգրանտների, որոնք ուղևորվում էին Եվրոպա: Այդ մասին հայտնել Է Associated Press-ը: Գործակալության տվյալով՝ անօրինական գաղթյալները փրկվել են Տրիպոլիից դեպի արևմուտք ընկած շրջանում՝ Լիբիայի Սաբրատա քաղաքի մերձակայքում: Նրանց թվում կան 17 կին և չորս երեխա: Միգրանտներին, որոնք մտադրվել էին կտրել-անցնել Միջերկրական ծովը և հասնել Եվրոպա, տրամադրվել է անհրաժեշտ բժշկական…














