Աշխարհ
Գլոբալ տաքացման դեմ պայքարը համարվել է ոչ ձեռնտու
Հարվարդի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Երկրի մթնոլորտ աերոզոլի ցրման տեխնոլոգիան ձեռնտու չէ: Ինչպես ասվում է Phys.org-ի մամլո հաղորդագրությունում, սկզբունքորեն հնարավոր է այդ տեխնոլոգիան, բայց տեխնիկայի զարգացման ներկայիս մակարդակում այն չափազանց թանկարժեք է: Հետազոտողները վերլուծել են սուլֆատային աերոզոլը ստրատոսֆերայի ստորին հատված՝ մոտ 20 կմ բարձրության վրա, հասցնելու տարբեր…
Չինացի գիտնականը հայտարարել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ է ստեղծել
Չինացի գիտնականը պնդում է, որ մասնակցել է աշխարհում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երեխաների ստեղծմանը, հաղորդում է Associated Press-ը: Խոսքը զույգ աղջիկների մասին է, որոնց ԴՆԹ-ն փոփոխվել է նոր հզոր գործիքի միջոցով, որը կարող է փոխել մարդու ճակատագիրը: Գիտնականների խմբի ղեկավար Հե Ցզյանկուին ասել է, որ անպտղության բուժման ընթացքում փոփոխության է ենթարկել յոթ զույգերի սաղմերը: Արդյունքում, կանանցից…
Չինաստանի համլասարաններից մեկում պտուտակահանով մարդ են սպանել
Չինական Շանդունի գիտատեխնիկական համալսարանում պտուտակով հարձակվել են մարդկանց վրա, հայտնում է РИА Новости-ն: Ոստիկանությունից նշում են, որ 49-ամյա Չժան ազգանվամբ տղամարդը վիրավորել է անվտանգության երկու աշխատակցի, հավաքարարին, մեկ դասախոսի և երկու ազգականի: Միջադեպի հետևանքով նաև մեկ զոհ է գրանցվել:
Աշխարհի ուժեղագույն բանակների թոփ տասնյակը
«Global Fire power» կազմակերպության մասնագետները կազմել են 2018 թվականի աշխարհի ուժեղագույն բանակ ունեցող երկրների ցանկը՝ փոխանցում է 168.am-ը: Հաշվի է առնվել 50-ից ավելի գործոն, որոնցից են տարբեր երկրների զինված ուժերի տեխնոլոգիական հագեցվածությունը, մարդկային ուժը, բարձր տեխնոլոգիաները, մարտադաշտում երկարատև մարտեր մղելու կարողությունը։ Կազմակերպության ներկայացրած տվյալներով` Թուրքիան այդ ցուցակում զբաղեցրել է 8-րդ տեղը: Ըստ «Global Fire power»-ի պաշտոնական…
Թռիչք դեպի Մարս
Axios-ի հաղորդմամբ՝ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը կարող է անձամբ թռչել Մարս: Նրա կարծիքով, այդպիսի թռիչքները հնարավոր կլինեն միայն 7 տարի անց, իսկ տոմսերը կարժենան մի քանի հարյուր հազար դոլար: Նա չի համաձայնել այն պնդման հետ, թե թռիչքները կարող են փրկություն դառնալ հարուստ մարդկանց համար, որոնք կցանկանան փախչել Երկրի վրա առկա խնդիրներից: Մասկի խոսքով՝ Մարսի…
Հալեպում տուժածների թվում հայեր չկան
Հալեպում տուժածների թվում հայեր չկան փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: : Այս մասին հայտնում է Tert.am-ը. «Ըստ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ տուժածների շրջանում հայեր չկան»,- ասաց նա: Ավելի վաղ Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը հայտնել էր, որ Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում, իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, հայեր չկան։…
Չինաստանում պայթյունը խլել է 2 մարդու կյանք, կա ավելի քան 20 տուժած
Առնվազն երկու մարդ է մահացել, 24-ը՝ վիրավորվել Չինաստանի հյուսիսային Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հայտնում է ТАСС-ը, պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին սկսված բռնկման հետևանքով: Նշվում է, որ տուժածներին հոսպիտալացրել են:
Արքայադուստր Եվգենիան հարսանեկան լուսանկար է հրապարակել
Յորքի արքայադուստր Եվգենիան հարսանեկան լուսանկար է հրապարակել, որտեղ հարսի զգեստով է՝ ամուսնու՝ Ջեք Բրուքսբենքի հետ միասին: Հանդիսավոր արարողությունը մեկ ու կես ամիս առաջ է տեղի ունեցել: Լուսանկարը հրապարակվել է արքայադստեր Instagram-ի էջում: «Իմ կյանքի լավագույն օր վերադառնալով»,-մակագրել է նա լուսանկարը: Լուսանկարը ավելի քան 150 հազար հավանում է և մի շարք բարեմաղթանքներ է հավաքել:
Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը: Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 3,33 դոլարով՝ մինչև 59.19 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 4,21 դոլարով՝ մինչև 50.52 …
Ռասզիմի մեջ մեղադրվելուց հետո Դոլչեն և Գաբանան ներողություն են խնդրել
Իտալացի հայտնի մոդելյորներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան ներողություն են խնդրել այն բանից հետո, երբ Չինաստանում Dolce&Gabbana ապրանքանիշին ռասիզմի և սեքսիզմի մեջ են մեղադրել: Իրենց ուղերձը նրանք տեսագրել են: Այս մասին հայտնում է 1in.am լրատվականը: Ուղերձի վերջում մոդելյորները չինարեն ներողություն են խնդրել: «Չինաստան անհամար այցելությունները մեզ ստիպեցին էլ ավելի սիրել չինական մշակույթը: Իհարկե, մենք ևս նախկինի…
Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին, հայտնում է henaran.am-ը. Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի…
Մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա
Պիզայի հանրահայտ աշտարակի թեքությունը գնալով քչանում է: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, փորձագիտական դիտորդական խմբի տվյալներով՝ 57 մետր բարձրությամբ աշտարակը վերջին 20 տարում ուղղվել է 4 սմ-ով: 1990-ին հուշարձանը 800 տարվա ընթացքում առաջին անգամ փակվել է զբոսաշրջիկների համար. մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին հատվածը ուղղահայաց դիրքից թեքվել էր 4.5 մետրով: 1993-2001…
Անհետանալուց շաբաթներ անց հաստատվել է, որ լրագրողը սպանվել է
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) ձայնագրություն է հայտնվել, որից հայտնի է դառնում, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում սպանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը. Պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվինը գրում է, որ արքայազնը հեռախոսով խոսել է իր հարազատ եղբոր հետ, որը ԱՄՆ-ում Սաուդյան…
Dolce & Gabbana-ն Չինաստանում չեղյալ է համարել շոուն՝ ռասիզմի մեղադրանքների պատճառով
Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը այսօր չեղյալ է համարել Շանհայում ծրագրված շոուն՝ սկանդալային գովազդի պատճառով, որը Չինաստանում ռասիստական են համարել։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ պաշտոնական հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ հրավիրված բազմաթիվ մարդիկ հայտնել են, որ չեն գալու: Հանրային վրդովմունքը սկսվել է սոցիալական ցանցերում տեղադրված երեք տեսանյութերից հետո, որոնցում չինացի մոդելը փայտիկների օգնությամբ ուտում…














