fbpx
Սպորտ

Դա նրան ադրենալին է հաղորդում․ Չավին՝ Պիկեի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին` նշելով, որ Պիկեն սիրում է լինել բոլորի խոսակցության թեման:

«Այս առումով ես անտագոնիստ եմ, նախընտրում եմ լինել ավելի խոհեմ ու դիվանագետի նման:

Սա այն Ժերարն է, ում ես ճանաչում եմ: Եթե ​​նա շեղված լիներ և կենտրոնացած չլիներ, ես առաջինը նրան կասեի այդ մասին։

Դա նրան ադրենալին է հաղորդում, դա բառի լավագույն իմաստով թմրանյութի նման է»,- Չավիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ