Չեչնիայում շուտով կգործի միայն կանանց տեղափոխող տաքսի: Մեքենայի ղեկին նույնպես կլինի կին: Այս մասին հայտնում է ntv.ru-ն:
Հատուկ ավտոպարկ ստեղծելու գաղափարը Չեչնիայում գործող արաբական հիմնադրամինն է: Գաղափարին արդեն հավանություն են տվել. տաքսի ծառայությունը կկոչվի «Մեխկարի», որը չեչեներենից թարգմանաբար նշանակում է «աղջիկ»:
Ավտոմեքենայի ղեկին աղջիկ տեսները Չեչնիայում նորություն չէ, բայց տաքսի վարելը հազվադեպ երևույթ է երկրում: Բազմաթիվ կանայք հաճախ հրաժարվում են տաքսի ծառայությունից կրոնական նկատառումներից ելնելով: Իսլամի կանոնների համաձայն` կինը չի կարող փակ տարածքում մենակ մնալ անծանոթ տղամարդու հետ: