fbpx
Հասարակություն

ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով․ Դատախազություն

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում:

«Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել են 49-ը:

Այսինքն ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով, իսկ մահվան ելքով դեպքերը՝ 18.3%-ով:

Նման դրական տեղաշարժը էականորեն պայմանավորված է նախորդ տարվա ընացքում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության բարձրացման և ՃԵԿ խախտումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից դատախազական ներգործության գործիքակազմի ակտիվ կիրառման արդյունքներով և իրավապահ մյուս մարմինների, ոլորտի համար պատասխանատու, իրավասու գերատեսչությունների հետ տարված հետևողական և նախաձեռնողական աշխատանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ