fbpx
Սպորտ

Չեմ ցանկանում խոսել ապագայիս մասին.Վարան

Ռաֆայել Վարանը չի ցանկացել մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ մտադիր է հեռանալ «Ռեալ»-ից:

«Չեմ ցանկանում խոսել ապագայիս մասին: Ես այն ֆուտբոլիստներից չեմ, որոնք նման հարցերը քննարկում են հրապարակավ»,- Վարանի խոսքը մեջբերել է Le Parisien-ը:

Վարանը  նաև ադրադարձել է Զինեդին Զիդանի վերադարձին.

«9 ամիսն այնքան էլ շատ չէ:Կարծես, երեկ լիներ, երբ Զիդանը հայտարարեց հեռանալու մասին: Ես նրան շատ եմ հարգում և՛ որպես մարզիչ, և՛ որպես անհատականություն: Զիդանն իմ կարիերայում շատ մեծ դերակատարություն է ունեցել»,- ասել է Վարանը:

Ռաֆայել Վարանի «Ռեալ»-ի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ