fbpx
Սպորտ

Չեմպիոնության համար պայքարը կձգվի մինչև վերջ․ Կուման

Կատալոնական «Բարսելոնան» երեկ խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։ Այս հաղթանակը մեկնաբանել է «Բարսայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։

«Թիմը ֆիզիկապես շատ լավ է պատրաստված: Մենք կարող ենք նշանակալիորեն լավացնել մեր արդյունքները:

Կարծում եմ՝ չեմպիոնության համար պայքարը կձգվի մինչև վերջ:

Նշեմ, որ «Ռեալն» էլ է ավելացրել, նա էլ պայքար կմղի տիտղոսի համար», – Կումանի խոսքերը փոխանցում է TodoMercadoWeb-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ