fbpx
Իրավական

Հայտնի է, թե երբ է գործարկվելու նոր Պարեկային ծառայությունը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այսօր ԱԺ պետա-իրավական մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձ կատարեց նաև Պարեկային ծառայության ստեղծման ու գործարկման աշխատանքներին։

Նա ասաց, որ արդեն իսկ 707 սովորողի պատրաստման դասընթացները մեկնարկել են։ Ձեռք են բերվել անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներն ու հանդերձանքը։

Բադասյանի խոսքով՝ Երևանի ստորաբաժանումն ու օպերատիվ կառավարման կենտրոնը կգործարկվեն 2021 թվականի հուլիսին։

Ինչ վերաբերվում է կառավարման կենտրոնի, ապա սրա մասով նախարարն ասաց, որ այն լինելու քաղաքացիներից ահազանգեր ընդունող ու արտաքին ծառայություն իրականացումը կառավարող կենտրոն, որը ունենալու է ժամանակակից տեխնիկական հագեցվածություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ