fbpx
Արցախ

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել ոստիկանության Մարտակերտի բաժին

Երեկ՝ փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին և բաժնի պետի հետ քննարկել մի շարք հարցեր՝ այդ թվում անդրադառնալով խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացառման կարևորությանը:

Այս մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջում։

«Այցի շրջանակում Պաշտպանը զննել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՁՊՎ-ն, որտեղ այցի պահին ձերբակալված անձինք չեն եղել։ Պաշտպանը ծանոթացել է ձերբակալված անձանց պահման պայմաններին և արձանագրել ՁՊՎ-ի պայմանների բարելավման և կահավորման խիստ անհրաժեշտությունը:

Նշված և այլ խնդիրներին լուծում տալու նպատակով Պաշտպանն իրավասու մարմիններին ներկայացնելու է առաջարկություններ», – ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ