Չի երևում, թե ինչ է տեսանյութին նախորդել. Գայանե Աբրահամյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

gayane abrahamyan

Ամենադիտվածներ

Այսօր` հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, թե ինչպես են մի քանի ոստիկաններ բերման ենթարկում քաղաքացուն, ենթադրաբար, դիմակ չկրելու համար, հայտնեց, որ իրենք տեսանյութը տեսնում են այն պահից, երբ քաղաքացուն փորձում են բերման ենթարկել և չի երևում, թե ինչ է դրան նախորդել:

«Քաղաքացին ասում է՝ սպասեք , գալիս եմ: Ենթադրում եմ, որ բերման են ենթարկում: Իսկ բերման ենթարկում են այն իրավիճակում, երբ նախորդել է բացատրական աշխատանք, երևի դիմակ կրելու պահանջ և այդ պահանջը չի կատարվել: Այս բոլորը չի նկարված այս տեսանյութում»,-նշեց պատգամավորը:

Աբրահամյանտ հավելեց, որ միայն այդքանը տեսնելով իրենք չեն կարող դատողություն անել:

«Ես կփորձեմ ճշտել ողջ իրականությունը, գուցե այդ հատվածում կան տեսխցիկներ: Չեմ բացառում, որ պարզվի, որ քաղաքացին, այո, խախտել է կանոնները, գուցե հայհոյել է, ինչ-որ գործողություններ է իրականացրել, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին և հաջորդել է բերման ենթարկելու գործողությունը: Իսկ բերման ենթարկելը ամենամեղմ ձևով չի արվում, եթե մարդն ընդդիմանում է: Բնականաբար, այդ իրավիճակում կիրառվում է համաչափ ուժ: Քաղաքացին ասում ՝ սպաեք, գալիս եմ, չի ասում՝ շունչս կտրվում է, չեմ կարող դիմակ կրել»,-ասաց նա:

Հայտնենք, որ այսօր համացանցում տեսնայութ է տարածվել, որտեղ ոստկաններ բռնի ուժով ցանկանում են քաղաքացուն բերման ենթարկել:

https://www.facebook.com/362792704514776/videos/588455938454535/?__xts__[0]=68.ARA7Ja9ZTEeoeWV5D8DFdz-OyXp_an973RjXaNxBsaBpB3rx91ZI9akNXfZAZJnSEW4gOPm5G-T4yE_sAAMeBZdb778Pv89cA8B16MTi_aII4ymYlaciOiBtGLQ6M4utdYM2GOrFmebkxZgaTNBlEXpKtYMe8skAQW3NePN6lsm5GH3y5ISdG3PEss7v-726BsiFvCAhRqSyFzexzU4mmPATrfe_TDnOJ7kB6zv11m7h7v_PXFQhfHdArvy9SYcStQJ1EHvPBH9wKpCEX8KfnjQcRRraaD7G7quFrEiqUWY9HxjsySX3NyJaKhOLcLdv4lMdK3Ql99TbRzHzajbZGxPLwfKFyy7w&__tn__=-R

 

Ամենաթարմ