Չինաստանի իշխանությունները մերժել են ամերիկյան կողմի հայցը չինական Ցինդաո նավահանգստային քաղաք ԱՄՆ ռազմանավի մուտք գործելու մասին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին:
Զինվորական գերատեսչության պաշտոնյան, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, հայտնել է, որ ամերիկյան ականակիրը պետք է նավահանգիստ մտներ կիրակի, բայց Պեկինը նախապես մերժմամբ է պատասխանել:
Նրա խոսքով՝ նախկինում ամերիկյան ռազմանավերը բազմիցս մտել են չինական նավահանգիստներ. վերջին անգամ դա եղել է 2017 թվականին, ընդ որում՝ 2016 թվականին անմիջապես Ցինդաո նավահանգիստ է մտել ԱՄՆ ՌԾՈՒ Benfold հրթիռային ականակիրը: