fbpx
Գիտություն

Չինաստանում ծնվել են գենետեկորեն մոդիֆիկացված երեխաներ

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են գիտնական Հե Ցզյանկուի հայտարարությունը՝ գենետիկորեն մոդիֆիկցված երեխաների ծննդյան փաստի մասին և մեղադրել մասնագետին մի շարք չինական օրենքների խախտման մեջ։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։

Չինաստանի քննչական մարմինները վստահ են, որ գիտնականի գործողությունները պայմանավորված են անձնական փառքի և շահի հասնելու ցանկությամբ։

Հետաքննությունը ցույց է տվել, որ գիտնականն ինքնակամ, առանց առողջապահական մարմիններին տեղյակ պահելու, ստացել է օտարերկրյա ֆինանսավորում և կազմակերպել մարդու սաղմերի ԴՆԹ խմբագրման փորձեր՝ վերարտադրման նպատակով, մինչդեռ նման գործողությունները Չինաստանի օրենքներով արգելված են։

Նրա փորձերի արդյունքում գրանցվել է 2 հղիություն։ Մի դեպքում լույս աշխարհ են եկել երկվորյակներ՝ Լուլուն և Նանան։ Եվս մի կին դեռևս հղի է և կրում է խմբագրված ԴՆԹ-ով պտուղ։

Գիտնականի խոսքով՝ սաղմերը մոդիֆիկացվել են՝ երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի հանդեպ իմունիտետ ձևավորելու նպատակով։ Նշվում է, որ նրանց հայրը եղել է ՄԻԱՎ վարակակիր։

Գիտնականին քննադատել են ինչպես գործընկերները, այնպես էլ իշխանությունները։ Գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախարարի հրամանով՝ բոլոր հետազոտությունները դադարեցվել են։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ