«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ Չինաստանում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել 30 շրջանում և ինը քաղաքում, որոնց հետևանքով երկրի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանից տարհանվել է մոտ 40 հազար բնակիչ։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ աղետի գոտում են հայտնվել ավելի քան 354 հազար մարդ։