Վաշինգտոնի կողմից մայիսի 10-ից չինական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը մինչեւ 25 տոկոս բարձրացնելու կապակցությամբ Չինաստանում հայտնել են իրենց մտահոգությունները։ Պեկինը խորը ափսոսանք է հայտնել այդ առիթով եւ նշել, ոտ հարկարդված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը ասված Է ՉԺՀ-ն առեւտրի նախարարության՝ մայիսի 10-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս բարձրացրել է մոտավորապես 200 մլրդ դոլար գումարի չինական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը: Չինաստանը խորապես ափսոսում է դրա համար և հարկադրված կլինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հրապարակման մեջ հիշեցվում է, որ ներկայում Վաշինգտոնում ընթանում է ՉԺՀ-ի և Միացյալ Նահանգների միջև առեւտրի շուրջ բանակցությունների 11-րդ փուլը:
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ը և Չինաստանը միասին կաշխատեն գոյություն ունեցող խնդիրների լուծման համար՝ համագործակցության և փոխադարձ կոնսուլտացիաների հիման վրա»,- ընդգծված է փաստաթղթում:
Մայիսի 9-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարել ամերիկացի գործընկերների՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի և առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Հանդիպումը կշարունակվի ուրբաթ օրը:
Մայիսի 5-ին Թրամփը հայտարարել է, որ մայիսի 10-ից սկսած սակագները կբարձրացվեն, քանի որ բանակցությունները Չինաստանի հետ առեւտրատնտեսական հարցերում «շատ դանդաղ են առաջ ընթանում»: Մայիսի 7-ին առեւտրական բանակցություններում ամերիկյան կողմի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել էր, որ Պեկինը հրաժարվում է ավելի վաղ առեւտրական հարցերի շուրջ կոնսուլտացիաներում ձեռքբերված պայմանավորվածություններից և հավաստել է մայիսի 10-ից մաքսատուրքերի ավելացման հնարավորությունը:

