Չինաստանի իշխանությունները թույլ չեն տվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող 2 նավերի մոենալ Հոնկոնգի նավահանգստին։ Այս մասին անանուն աղբյուրը հայտնել է Reuters գործակալությանը։
Տեղեկությունների համաձայն՝ դրանք եղել են Green Bay դեսանտային նավը և Lake Erie հրթիռային կրեյսերը։ Չինական իշխանությունները չեն պարզաբանել մերժումը։
Հիշեցնենք, որ 2 ամիս է, ինչ Հոնկոնգում չեն հանդարտվում հակակառավարական ցույցերը տեղի իշխանությունների նախաձեռնած՝ արտահանձնման մասին օրինագծի դեմ։ Ցուցարարները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից:

