Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը ժամանել է Փհենյան: Այս մասին հաղորդել են հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները:
Ըստ տեսանյութի՝ օդանավակայանում նրան դիմավորել է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Ռի Կիլ Սոնգը: Ռուսական պաշտոնական մամուլը, հղում անելով Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանությանը, հաղորդում է, որ Մորգուլովը խորհրդակցություններ է անցկացնելու հյուսիսկորեացի իր պաշտոնակիցների հետ:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի այցը Փհենյան կապված է վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեայի հրթիռների մի շարք արձակումներին: Հրթիռների արձակման այդ շարքը դիտարկվում է որպես բողոքի նշան Հարավային Կորեայի ռազմական հզորության աճի, ինչպես նաև ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների դեմ:

