fbpx
Քաղաքականություն

Եթե ճիշտ քաղաքականություն է իրականացվում, երկրի նկատմամբ ռազմական ոտնձգությունը դառնում է անհնար

Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասաց՝ այս տարածաշրջանում խաղաղության գրավականն առաջին հերթին երկրի «քաշային կարգ»-ն է։

«Շատ կարևոր է, թե երկիրը ոնց է ընկալվում, երկրի բանակը մարտունակ է, թե ոչ, իր դաշնակիցների հետ ինչ հարաբերություններ ունի։ Այս ամենի համադրությունը ստեղծում է մի վիճակ, որ երկրի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական ոտնձգություն դառնում է անհնար, եթե ճիշտ քաղաքականություն է իրականացվում»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչն է ինչ-որ տեղ հեշտացնում մեր աշխատանքը․ առաջին հերթին այն, որ այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց շենքում բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու հետ, պետք է համոզեն երկրի քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։ Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր։ Սա իմ խորին համոզմունքն է և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ