UEFA-ում մտածում են՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլից տեղափոխելու մասին։
Այսպիսի մտադրության համար կա 2 հիմնական հանգամանք․ անգլիական եզրափակիչն ու Թուրքիայում համաճարակային վատ իրավիճակը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ՉԼ-ի եզրափակիչ են դուրս եկել «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։
UEFA-ն դիտարկում է Ստամբուլից Լոնդոն կամ էլ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն տեղափոխման տարբերակները։ Ավելի վաղ՝ անգլիական ակումբները հորդորել էին UEFA-ին հենց Անգլիա տեղափոխել եզրափակիչը։

