fbpx
Առողջապահություն

Ովքեր չպետք է սունկ ուտեն

Սննդի և աղեստամոքսային տրակտի խնդիրների մասնագետ Նատալյա Ստուկովան պատմել է, թե ինչու է որոշ մարդկանց համար ավելի լավ հրաժարվել սնկի օգտագործումից։ Նա նշել է, որ մինչև 10 տարեկան երեխաները և հղիները պետք է զգուշանան այս մթերքից, գրում է Lenta.ru-ն։

Սունկը հաճախ հիանալի հավելում է ուտեստների համար, որոնք սիրում են շատ մեծահասակներ և երեխաներ: Սակայն կան կատեգորիաներ, որոնց մասնագետները խորհուրդ չեն տալիս սունկ օգտագործել՝ դրանք կերակրող մայրերն են, հղի կանայք, աղեստամոքսային հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև մինչև 10 տարեկան երեխաները: Գաստրոէնտերոլոգ Ստուկովան պատմել է, թե ինչով է այդքան վտանգավոր մթերքը։

Մասնագետի խոսքով՝ երեխաները դժվարությամբ են մարսում սունկը, քանի որ նրանց ներքին արտազատման գեղձերը լիարժեք ձևավորված չեն։ Ամեն ինչի մեղավորը անտառային օրգանիզմի բաղադրությունն է՝ ոչ սննդային ածխաջրերն ու պոլիսախարիդները։ Բացի այդ, նրանք չեն լուծվում աղիքներում։

«Եթե դուք տառապում եք ստամոքսի խոցով կամ գաստրիտով, բժիշկները խորհուրդ չեն տալիս սունկ ուտել, քանի որ նույնիսկ սնկի մեջ պարունակվող սպիտակուցները գրեթե միշտ դժվար լուծվող են,- բացատրել է փորձագետը։

Ստուկովան եզրակացրել է, որ սունկն ընդհանրապես ամենօրյա սնունդ չի, և խորհուրդ չի տրվում չարաշահել այն, քանի որ աղեստամոքսային տրակտին միայն ավելի դժվար կլինի հաղթահարել ստացած սնունդը։ Բացի այդ, արժե հաշվի առնել օրգանիզմի անհատական ռեակցիաները, իսկ ավելի հուսալի է խորհրդատվության կարգով սննդի մասնագետին դիմելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ