Գովազդ

Ադրբեջանցիները կրակել են արցախցի տրակտորիստի ուղղությամբ

Ամենադիտվածներ

Չերչիլը այն գործիչներից էր, ով հստակ գնահատական էր տվել Հայոց ցեղասպանությանը․ Դավիթ Ֆիդանյան

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նոյեմբերի 5-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՆԳՆ ոստիկանությունից, արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ամենաթարմ