fbpx
Հասարակություն

ՃՏՊ Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 8-ին, ժամը 07:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes SLK» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Խ.Է., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորը՝ Զ.Գ.-ն, քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վեդու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ