ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրառում է կատարել: Խոսնակը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած քաղաքացիները եղել են 69 և 47 տարեկան:
«Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 և 47 տարեկան, վերջինս ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է Ալինա Նիկողոսյանը:
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2551469454954832?__xts__[0]=68.ARDP1KdbOo8VXuK1Ui1tgfZ_iqh4mt0HrG_EuoBZZnjYrM5fJXpWWFXBt4S3AfLKJL_C55hry6fnTZqqcOyo0VTXZ9RDclA9jcn4oiU6P6u2ZHD6Wn596H-WFYGZSEHxPkjZknpRc0k1oWAzJobnrfmpsdjIIuqcc2k9C7w3wszHtTXZkvDK_Y1v2bX4Q5A6p7jl1odG1PEKwbT6MTDatO0Gl2ybqpqtAt9Hm3SVXb8cAVKFTSCzfmZHmHu4DnJTBFQDQOz_QSUG-FS1KJnupOcOB5Zb_3sXMtKZUEw2rZJ1Fi6kJ8qrIerSWBBjSxCC6k0BzKDYlKEVZtcvEG1oOzfi7ZU&__tn__=-R

