fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով` Իրանը կբաժանվի գոտիների

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ կորոնավիրուսի տարածմանը համապատասխան Իրանը կբաժանվի տարբեր գոտիների:

Ռոհանին նշել է, որ նախարարությունը մարդկանց կիրազեկի այդ շրջանների մասին:

Ներկայումս 100 շրջաններ գտնվում են սպիտակ գոտում և այս տարածքներում հնարավոր է, որ վերաբացվեն կրոնական օբյեկտները և Ռոյանին հույս է հայտնել, որ նման տարածքները կընդլայնվեն:

«Ձեռնարկությունների բացումը չպետք է հանգեցնի սխալ մեկնաբանության այն մասին, որ կորոնավիրուսը չեզոքացված է. մենք չենք կարող ասել, երբ բռնկումը կավարտվի»,- նշել է Իրանի նախագահը:

Այս մասին հայտնում է Mehr-ը։

Հավելենք, որ Իրանում կորոնավիրուսային հիվանդության 90,481 դեպք է հաստատվել, որից 1,153-ը միայն այսօր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ