ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված իրավիճակը մեղմելու համար ձեռնարկել է մի շարք միջոցառումներ: Ստորև կարող եք ծանոթանալ կառավարության կողմից ստեղծված 7-րդ և 8-րդ և 9-րդ միջոցառումներին ամբողջ մանրամասնություններով:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու է բժշկական կազմակերպություններում հաշվառված և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ (ներառյալ) առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի քան 34 շաբաթական հղիություն ունեցող կինը (այսուհետ՝ հղի կին), ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և. նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող), չունի ամուսին (չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։
Ընդ որում, վարձու աշխատող չէ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը։
Դրամական օժանդակության չափը 100 000 դրամ է, տրամադրվում է հղի կնոջը միանվագ՝ անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով):
Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, ինչպես նաև չի մտնում ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։
Գումարը ստանալու համար, անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ վճարող բանկի ցանկացած մասնաճյուղ։
Հիշեցում. Եթե միանվագ դրամական օժանդակության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Եթե ցանկանում եք հասկանալ` արդյոք միջոցառման շահառու եք, թե` ոչ, ապա կարող եք անցնել հղումով և մուտքագրել ձեր տվյալները:
Եթե այս միջոցառման շահառու եք, ապա որոնման արդյունքում համակարգը ինքնաշխատ եղանակով կտրամադրի տեղեկատվություն վճարող բանկի և գումարի չափի վերաբերյալ։
7-րդ միջոցառման շահառուների ցանկը կարող է համալրվել։ Ըստ այդմ՝ Ձեր տվյալները շահառուների ցանկում չգտնելու դեպքում՝ փորձեք որոնել որոշ ժամանակ անց:
https://www.facebook.com/armgovernment/videos/1270736529798788/?__xts__[0]=68.ARBWq2uov7E9I-w-1Z8MX20o6w-Er0KNCE-rHB6hXAXoS7AHOTnHiU_G9j9hhtrN7XACbM9GMB1CizmgFLeL9UxQqTx1-yxsFqdf7wTgDyuKY71tE8Q-A2M65aT2X229SWTdxiyw6Ee3iHK7DhXgB3Ig7eormF-kmq7vTGZOlZWtgGdfKtIrVc-EweBysKBPRzxYvGtCeDnLQ5eoolG00fIaleeFxlDkW5gjCLPfVEPX1j7TOx8Hm_HXqK9Yvad5sEcwysQh6RThaSiAacj4A7K-4mFyjv2eYY2C-HDoKJ-Q246L7hSLRF7Vfy_otaBY2zJxTg1hJ5yV-yBFXJ5M_Ui5ZWNgGl1Fh-BxPg&__tn__=-R
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րր միջոցառման դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
հանրային սննդի ծառայություններ.
զբոսաշրջային ծառայություններ.
վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող.
ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)։
Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ։
https://www.facebook.com/armgovernment/videos/226176911922750/?__xts__[0]=68.ARD1yuYZTe0C7YdckD-N40rjP0HPFvkFJ1WnYRxvnP6diSrgRF7ze1SOKMpsyi9HbO1iPLfMLaSURlWczybpArYYQNIrEFkjiUA7Y-1aeAp0iW7uNaPwMA_hJ1JhvFNueA1hrasMHjXCHltBSpvXchxfHAfL_QhalNJBrpU5_lg_zNM_i3zz99mIXMsNjIFbJHUVGgmJk6ZgveNaFVi-lNVvQxhR7LCVEVA0_YsbRBeaKVnUKvV6j1m0yR89JViAwCTTvpmnGNC4dPWHmvhPai1x-B8xktnsLUAKcV-YM7fbiETZ_1hwV4EyySNlHvqV6GV9jpORePkkGfu7Mqa–X4fo-2_1dhizkT-qg&__tn__=-R
Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցությանչափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը ևոչ ավել, քան 136.000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։
Օրինակ 1 Վերընշված ոլորտի վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին100.000 դրամ, փետրվար ամսին՝ 110.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 105.000 դրամը գերազանցում է նվազագույն աշխատավարձի գումարը, իսկ միջին աշխատավարձի 50%-ը` 52.500 դրամը՝ ոչ, ապա աջակցությանչափը կկազմի 68.000 դրամ:
Օրինակ 2 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 200.000 դրամ, փետրվար ամսին՝ 200.000 դրամ: Միջին աշխատավարձի 50%-ը կկազմի 100.000 դրամ և նա կստանա հենց այդ չափով՝ 100.000 դրամաջակցություն:
Օրինակ 3 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 10.000 դրամ, փետրվար ամսին՝ 40.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 25.000 դրամը,չի գերազանցում նվազագույն աշխատավարձի գումարը, ապա աջակցության չափը կկազմի 25.000 դրամ:
Օրինակ 4 Անհատ ձեռնարկատիրոջ 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը կազմել է 500.000 դրամ, աջակցության չափը կկազմի դրա 10%-ի չափով՝ 50.000 դրամ:
Դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառում
(ՀՀ կառավարության 02.04.2020թ. N 427-Լ, 10.04.2020 N 536-Լ, 14.04.2020թ. N 555-Լ որոշումներ)
1. Սույն միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝
1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի․
2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում․
3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.
https://www.facebook.com/armgovernment/videos/1097028890654770/?__xts__[0]=68.ARAfImradRAs3XT0b-mtamKHBLxK92UpmIWN2I7d9scEAz5qM0gtxqCkq2cimBwuWJjQaHfAzlC45Zg6qNMM9yhw5sPIah7dJy17oOM22GEmq3-h5wRmz0k1lY1snHMEHkKaooaRXHv5CdgeI6cnovR4-fbUmOpCCvfFHmuZ6IB18SnylWAh9Y86VxeYkxMocVgphHoCOyO2xcA7NoF8w_LLYVlHebrT_0GeWlItN94Eiqf0wDAd8m5KGsHTACs6X4iQYHUrlTxc6OsGOvJ_3cbRW_a5up1mdAIbp_huHO4zpVs1vnum7mD1sALV8NNZOc1Tb_ovg7igT6BVP-rERqxCE1kvOgE34ztJZg&__tn__=-R
4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.
5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է։
2. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ.
1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ
2) Ծառայության տրամադրած տվյալների հիման վրա համապատասխան բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։
3. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
Սույն միջոցառման շրջանակներում, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չեն համարվում հիմնական, մշտական կամ ժամանակավոր աշխատանք, իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլյ վճարումներում չի հաշվարկվում :
Դիմում գրելու համար կարող եք անցնել հղումով: