Ակտիվացել է Կոստա Ռիկայի 5 խոշոր հրաբուխներից մեկը՝ Ռինկոն դե լա Վիեխան, որից հունիսի 29-ին, մոխրի՝ շուրջ 2 կիլոմետրի հասնող սյուն է արտանետվել։
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հասցված վնասների ու տուժածների մասին տվյալներ չկան։
Տեղի իշխանությունները խորհուրդ են տվել հրաբուխի շրջակայքում ապրող բնակչությանը գետերից հեռու մնալ, քանզի արտանետված մոխիրը կարող է լցվել գետերը։